«Երեւանում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը ցույց տվեց, որ այդ կառույցի ներսում լուրջ խնդիրներ կան եւ, հավանաբար, դրանով էր պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգելու որոշումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Կան ներքին տարաձայնություններ՝ տարբեր տարածաշրջաններում գտնվող երկրների միջեւ, որոնց նպատակներն ու խնդիրները տարբեր են»,-նշեց նա՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ նախագահությունը Բելառուսի ստանձնելուց հետո այդ տարաձայնություններն ավելի կընդգծվեն:
Քաղաքագետի խոսքով՝ ՀԱՊԿ վերջին հայտարարությունը այնպիսի գնահատականներ էր պարունակում, որոնք եղել են մինչեւ ապրիլյան պատերազմը, սակայն ապրիլից հետո իրավիճակ է փոխվել: Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ. «Համենայնդեպս՝ տարածքներ հանձնելու մասին խոսք չկա, հստակ պայմաններ կան Ադրբեջանի առջեւ դրված, որոնք կատարելու դեպքում է միայն հնարավոր վերսկսել բանակցությունները»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ