ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Հայկ Ասլանյանին:
ՀՀ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ Հայկ Ասլանյանի աշխատանքային երկարամյա փորձն ու գիտելիքները կծառայեցվեն համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Կոլեգիայի նիստում քննարկվել են դատախազության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Մասնավորապես, աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել խոշտանգումների վերաբերյալ փաստերի քննության միջազգային և ներպետական պրակտիկան, վերհանել այդ դեպքերով քննության խնդիրները և դրանց լուծման համար ներկայացնել հիմնավոր առաջարկություններ: Հանձնարարվել է նաև ուսումնասիրել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պրակտիկան` կիրառման ընթացքում առկա թերությունները վերհանելու, միասնական չափանիշներ ներդնելու, վերլուծության արդյունքում նշված ոլորտում դատախազական հսկողությունն առավել արդյունավետ իրականացնելու համար:
Կարդացեք նաև
ՀՀ գլխավոր դատախազություն