ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:
Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Ատոմ Ջանջուղազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից։