ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արթուր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Արթուր Հովհաննիսյանը ծնվել է 1980թ. փետրվարի 10, ք. Երևանում
2013 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ:
2011-2013թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը:
Կարդացեք նաև
2010-2011թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության պետի պաշտոնը:
2008-2010թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետի պաշտոնը:
2006-2008թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի պետի պաշտոնում:
2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության իրավական բարեփոխումների բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:
2002-2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային բարեփոխումների վարչությունում՝ որպես առաջատար իրավախորհրդատու:
2001-2002թթ. աշխատել է «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ում՝ որպես առաջատար իրավախորհրդատու:
2000-2001թթ. աշխատել է «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:
1999-2000 աշխատել է «Արթաղ» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:
2013 թվականի հունվար-հունիս ամիսներին մասնակցել է հանրային քաղաքականության և հանրային կառավարման վերաբերյալ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում կազմակերպված դասընթացներին:
2001-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան:
1997-2001թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
1987-1997թթ. սովորել է Երևանի թիվ 120 միջնակարգ դպրոցում:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ունի քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
2013թ. նոյեմբերի 4-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է: