Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում քննարկվել են ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև լարվածությունները. Պուտին

Հոկտեմբեր 17,2016 10:57

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները ուրբաթ Երևանում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են ոչ միայն Ղարաբաղյան խնդիրը, այլև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունների միջև առկա լարվածությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքների չեզոքացման համար: Մենք ինչ-որ կերպ պետք է արձագանքենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր կողքին, բայց պետք է ձգտենք, որպեսզի անցյալից մեզ հասած բոլոր խնդիրերը լուծվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումներով: Հենց այն փոխզիջումներով, որին պատրաստ է գնալ և՛ մեկ, և՛ մյուս կողմը: Այս համատեքստում մենք քննարկել ենք նաև Ղարաբաղյան խնդիրը»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսում:

Նա նաև նշել է, որ Երևանում քննարկվել են նաև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունների միջև առկա «որոշակի լարվածությունները»: Նրա խոսքով՝ իրենց համար «անգամ կարևոր չէ՝ ԽՍՀՄ այդ մյուս նախկին հանրապետությունները ՀԱՊԿ անդամ են, թե՝ ոչ»:

«Կարևորն այն է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք հատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերությունները: Եվ դրանք՝ այդ հարաբերությունները, շատ ավելի մոտ են, ավելի խորը, քան պարզապես ՆԱՏՕ-ի երկրների միջև հարաբերությունները: Մենք չենք կարող դա հաշվի չառնել»,- ասել է Պուտինը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31