Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց:
Հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ (20 կրակոց):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն