Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշեցինք սերը վերածել բոքսի». Արամ MP3 (տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2016 21:41

«Սիրելիներս, լավ առիթ կա միմյանց տեսնելու ու շփվելու։ Հրավիրում եմ Ձեզ Դալմա Գարդեն մոլ հոկտեմբերի 16-ին ժամը 16:00 -ին։ Ունեմ նոր, հայերեն երգ, որի տեսահոլովակի պրեմիերան միասին կանցկացնենք։ Որպես պարտադիր պայման՝ վերցրեք Ձեզ հետ լավ տրամադրությունը։ Մեզ բարի օր։ Մուտքն ազատ է: Սպասում եմ անհամբեր»:

Ահա այս գրառմամբ  Արամ MP3-ն աշխատանքից և շոփինգից շեղեց բոլորին և հրավիրեց  մեկ ռինգի շուրջ: Ռինգ  բառիս բուն իմաստով՝ մոլի առաջին հարկում մեծ ռինգ-բեմ էր տեղադրված, որը անմիջական կապ ունի երգչի նոր տեսահոլովակի հետ:

arammp31

Մինչ Արամը կժամաներ՝ DJ Smoke-ը իր ռիթմերով աշխուժացրեց տրամադրությունը և ռինգում հայտնվեց Ավետ Բարսեղյանը, բայց ոչ թե կռվելու, այլ մի փոքր երգի մասին պատմելու համար, քանի որ երգի բառերը նա է գրել: «Ինչպես գիտեք Արամը մինչև այսօր անգլալեզու երգիչ էր և ինձ դա շատ նյարդայնացնում էր: Մի օր հավաքվեցինք ու որոշեցինք Արամի համար հայերեն երգ գրել»-հայտարարեց Ավետ Բարսեղյանը:

Իսկ  հաջորդ րոպեին Արամն արդեն բեմում էր և ամբողջ մոլը իր երկու հարկով հանդերձ ծափահարում էր արտիստին: Երգիչը նախ շնորհակալական խոսք հայտնեց ամբողջ ստեղծագործական թիմին, այն բոլոր մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս տեսահոլովակի կայացման համար: Իսկ հետո էկրանին հայտնվեց «Ասա» երգի տեսահոլովակը, որտեղ երգիչ-հումորիստը  ռինգում էր մոդել-դերասանուհի Լիլի Կարապետյանի հետ: Տեսահոլովակում նրանք անխնա ծեծում էին իրար հանուն մեկ բառի՝ Արամը ուղղակի ուզում էր, որ իրեն ասեն «սիրում եմ»:

Ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է, ով տեսահոլովակում պատկերել  է բոքսի ռետրո ժամանակաշրջանը իր բոլոր մանրամասնություններով և հումորային հետաքրքիր լուծումներով: Մեր այն հարցին, թե ինչու՞ է  սիրո թեման ռինգի միջոցով արտահայտել, նա պատասխանեց. «Երգը սիրո մասին է և մենք էլ չէինք ուզում, որ տեսահոլովակը պրիմիտիվ լիներ: Որոշեցիքն սերը վերածել բոքսի, հետո հասկացանք, որ բոքսն էլ պետք է մի քիչ փոխել: Եվ արդյունքում ժամանակաշրջանով մի փոքր հետ գնացինք և պատկերեցինք 80-ականների անգլիական բոքսի ոճով»:

arammp32

Տեսահոլովակի պրեմիերայից հետո Արամ MP3-ն ասաց. «Քանի եկել եմ, մի երկու երգ էլ կատարեմ, նոր գնամ»:  Երկու արևային ու փայլուն ` You’re My Sunshine և Shine  երգերը կատարելուց հետո արտիստը որոշեց հեռանալ, բայց երկրպագուները չէին թողնում՝ սելֆիներ, սովորական նկարներ, հարցեր և այլն: Այդ դժվար պայմաններում մենք էլ փորձեցինք Արամին հարց տալ, այն մասին, թե նա ինչպե՞ս է հասցնում ֆիլմում նկարահանվել, Դեպի Եվրատեսիլ ծրագրին մասնակցել, պարբերաբար համերգներ կազմակերպել և այսպիսի տեսահոլովակ նկարահանել, և ի վերջո ի՞նչ էներգետիկ ըմպելիք է նա խմում: Մեր այս երկար հարցին նա պատասխանեց. «Էներգետի՞կ, երևի մաքսիմում սուրճ: Ներքին այրման շարժիչս ինչքան աշխատում է փորձում եմ հասցնել ամեն ինչ»:

Հ. Գ. Եթե այսօր բաց թողեցիք Արամ MP3-ի  «Ասա» երգի  տեսահոլովակի պրեմիերան և փոքրիկ համերգը, ապա  այս բացը կարող եք լրացնել հոկտեմբերի 21-ին Դալմա Գարդեն մոլի ծննդյան օրը՝ Արամը էլի երգելու է:

Լիլիթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31