Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ` Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի հակաադրբեջանական հայտարարությունը Ադրբեջանը բանի տեղ չի դնի ու այն չի կարող հիմք դառնալ Ադրբեջանի վրա միջազգային հանրության կողմից ճնշումների գործադրման առումով:
Հիշեցնենք, որ բարոնուհին դատապարտել էր ապրիլյան դեպքերը եւ ասել, որ Միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա Լեռնային Ղարաբաղում հետագա հնարավոր ռազմական գործողությունների կանխման համար:
«Քոքսը քաջածանոթ է ԼՂ խնդրին, նրա տեսակետը ինքնորոշման իրավունքից հեռու չի եղել: Նրա այս հայտարարությունն էլ նորմալ, քաղաքակիրթ ու եվրոպական արժեքային համակարգի մեջ եղող տեսակետ է: Դրական հայտարարություն է, ամեն դեպքում, անգլիացի է, կատակ չէ, բայց հարցի լուծման հետ կապ չունի: Հայկական կողմը մի բան պետք է իմանա, որ Ադրբեջանը, որին խրախուսում է Թուրքիան ու զինում մեր խոշոր եղբայրը, Քոքսի ասածը դժվար թե բանի տեղ դնի, մանավանդ որ Ադրբեջանում իրատեսության չափի յուրատեսակ գնահատական ունեն, քննադատում են նույնիսկ ԱՄՆ-ի գործողություններն ու հայտարարությունները, ընդորում, նույնիսկ արդարացի դիտողությունները»,- կարծում է քաղաքագետը:
Ըստ նրա, Քոքսն այն ֆիգուրը չէ, որ «եղանակ փոխի». «Պատգամավոր է էլի, նա հեղինակություն ունի մեզ համար, ուրիշի համար չունի: Նա այն ֆիգուրան չէ, ավելի շատ մարդասիրական հայտարարություն է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ