Լրահոս
Օրվա լրահոսը

Մեռած Բաքու. Varlamov.ru

Հոկտեմբեր 16,2016 19:51

Varlomov.ru կայքի հրապարակումներից մեկում անդրադարձ է կատարվել Բաքվի ճարտարապետությանը, մասնավորապես նշված է՝ եթե առավոտյան ամեն ինչ փայլում է, ապա գիշերը պարզ է դառնում, որ շենքերը դատարկ են.

Քաղաքի ամենակարեւոր ոչ բնակեցված շենքերից է Թրամփի միջազգային հյուրանոցը: Այն պետք է բացվեր 2015 թվականի ամռանը: Հյուրանոցի բացումից կես տարի առաջ TRUMP HOTEL COLLECTION-ը իր կայքից հեռացրել է ծրագրի էջը եւ հրաժարվել է մեկնաբանել հյուրանոցի ապագան: Հիմա այն դատարկ է:

01Ոչ ոք չգիտի, թե արդյունքում ինչու հյուրանոցը չբացեցին: Հնարավոր է, որ քաղաքական պատճառներ լինեին: Այդ ծրագրի շրջանակներում TRUMP HOTEL COLLECTION-ի գործընկերն էր Garant Holding-ը, որը ղեկավարում է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին՝ Անար Մամեդովը: Հնարավոր է, որ նրանք ինչ-որ բան չեն կիսել: Զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ իր նախընտրական քարոզչության ընթացքում Թրամփը կոչ արեց արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ: Զարմանալի կլիներ, եթե նման հայտարարություններից հետո Թրամփի հյուրանոցը բացվեր մահմեդական երկրում:

02Բայց Թրամփի հյուրանոցը Բաքվի կենտրոնում միակ դատարակ շենքը չէ: Կան նաեւ «Հրո աշտարակները», որոնցից երկուսը մինչ այսօր դատարկ են: Ամեն ինչից ելնելով, նրանցից մեկը պետք է բնակելի շենք լիներ, երկրորդը՝ բիզնես կենտրոն:

03Ցանցում որեւէ տեղեկություն չկա, թե ինչու շենքերն մինչ այսօր բնակեցված չեն:

04Համոզվել, որ երկու աշտարակները դատարկ են, կարելի է երեկոյան եւ գիշերային ժամերին: Շենքերը գեղեցիկ լուսավորվում են, բայց ներսում լույս չկա

05Բաքվում այդպիսի երկնաքերերը շատ են: Շատերը դա կապում են նավթի գների անկման հետ եւ նրան հաջորդող ճգնաժամով: Նավթի վաճառքը Ադրբեջանի եկամուտի գլխավոր աղբյուրն է:

06Ասում են, Բաքվում շատ երկնաքերեր կառուցել են իներցիայով՝ հուսալով, որ նավթի բարձր գները դեռ երկար կպահպանվեն: Դա շատ հավանական է՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին Բաքուն ձգտում էր նմանվել Դուբային: Արդյունքում՝ Բաքվում հասցրեցին շենքեր կառուցել, իսկ շահագործման համա րգումարները չեն հերիքել: Ոմանք կատակում են, որ քաղաքը պետք է սկսի արտահանել դատարկ շենքեր, այդ դեպքում՝ երկիրը կունենա եկամուտի նոր աղբյուր:

07Կառուցված դատարկ շենքերը դեռ ամենավատ տարբերակը չէ: Քաղաքի որոշ թաղամասերում կարելի է հանդիպել լքված շինարարությունները, նրանք շատ ավելի վատ տեսք ունեն:

08Հենց այդպես դատարկվում են շատ նորակառույց նոր շենքեր: Մի խորհրդատվական ընկերություն հաշվարկել է, որ նոր շենքերում բնակարանների 40-70 տոկոսը մնում է չբնակեցված:

09Բնակարանները վատ են վաճառվում բարձր գների պատճառով: Իսկ իջեցնել գները կառուցապատող ընկերությունները չեն ցանկանում: Նրանք նաեւ չեն կարող վարձով տալ բնակարանները, որովհետեւ հաճախ նրանք ոչ կահավորված են վաճառվում:

10Բարձր գինը միակ խնդիրը չէ: Շատ հաճախ նոր թաղամասերում ընդհանրապես որեւէ ենթակառուցվածք չկա: Նույնիսկ լինում է, որ շենքերում ջրամատակարարում չկա: Եթե նման բնակարաններ գնում են, ապա միայն գումարի շահավետ ներդրման համար:

11Ոչ ոք չի կարող ասել Բաքվում դատարկ կամ չբնակեցված շենքերի հստակ թիվը: Եվս մեկ դատարկ շենք կենտրոնում:

12

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31