Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանն «ի վիճակի չի եղել» ներկայանալու դատարան. նիստն ավարտվել է գիշերը

Հոկտեմբեր 16,2016 17:50

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ քննվում էր «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ կալանքի երկարացման միջնորդությունը, որը ներկայացրել էր նախաքննական մարմինը: Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանն այսօր Aravot.am-ին հայտնեց, որ նիստն ավարտվել է բավականին ուշ, գիշերվա ժամը մոտ  2-ին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, իսկ թե ինչ է որոշել, փաստաբանը կտեղեկանա երկուշաբթի:

Արա Զաքարյանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանին այդպես էլ չեն բերել դատարան:  «Նա ցանկացել էր ներկա գտնվել, իսկ հետո թե ինչ տեղի ունեցավ, այնքան էլ հասկանալի չէ: Ինչ-որ տեղեկանք բերեցին, որ նա « ի վիճակի չէ», բայց թե ինչու «ի վիճակի չէ», անգամ տեղեկանքի բովանդակությունից հասկանալի չէր: Դատարանն էլ մերժեց նիստը որոշակի ժամանակահատվածով ընդմիջել, որպեսզի այդ հանգամանքը պարզ լինի»,-ասաց Արա Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու համար, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ նա, ըստ մեղադրական եզրակացության, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    բազմաթիվ այլ լրատվական աղբիւրներ առաջին պահին իսկ հայտնեցին թէ Սեֆիլյանը չի ներկայանալու դատարան, իր կամքով

    անոնցմէ մին – որ մինչդեռ ծանօթ չէ որպէս իշխանությունը խնայող… – հաղորդեց թէ՝ « Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպանի փոխանցմամբ, նա ցանկություն չէր հայտնել մասնակցել կալանքը երկարացնելու վերաբերյալ դատական նիստին՝ այն համարելով բեմադրություն: »

    «հեղափոխականներ»ի սովորական ապատեղեկատվություն

    այստեղ եւս, նորէն անճիշդ բաներ տարածելով,
    թէ՝ Ժիրայրը դատարան պիտի գա՜, հաւաքվեցէք ժողովո՜՜ւրդ,
    – լաւ գիտնալով որ այդպէս թէ –
    ջանացին նորէն շվարած մարդիկ փողոց իջեցնել,
    հետո ել, ծախում է թէ՝ վայ, չա՛ր իշխանությունը զայն չի բերում դատարան, որ չկարողանանք գոնէ զինք տեսնել, մեր կարօտը առնել,
    վայ այս որքան անգութ են,
    նաեւ, այս որքան վախենում ե՜ն նրանից, մեզանից

    այսպիսի մարդոց հետ իշխանությունը իրաւունք ունի ծայրագոյն խստությամբ վարվելու.
    ինչ որ չի անում սակայն…

    • Հ.Շ. says:

      իսկ որ մարդը, ինք, չի ուզում երեսը ցոյց տալ,
      այդ ալ հասկնալի է…

      քանզի, արեւաշատ Լիբանանի ջերմ լեզվով,
      եւ Պուրճհամուտեան հատուկ համեմով,
      Հայաստանի իր հետեւորդները՝ խնդիրը «ք**եցին-ձգեցին, ակաս»

      (այո, հակառակ տարածված ուղղագրական սխալի մը,
      ք-ով կը գրվի այդ հոտավետ – եւ պատկերաւոր – բառը…

      ինչպէս որ ուրիշ գունագեղ բառ մը, ի դէպ…
      որ նոյնպէս շատ կը գործածվի, հատկապես Պուրճ-Համուտի մէջ)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31