Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը վստահեցնում է, որ նախկին նախարար Արմեն Մուրադյանի խորհրդականներից ազատվելու պահանջ չի դրել: Լեւոն Ալթունյանի նշանակվելուց հետո լուրեր են շրջանառվում, որ նախարարությունը լքողներից մեկն էլ լինելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, որը թեեւ նախկին նախարար Արմեն Մուրադյանի խորհրդականն էր, սակայն հիմնականում զբաղված էր «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի աշխատանքներով, ինչի մասին հաճախ «ֆոտոէսսեներ» էր հրապարակում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Տեղեկացանք, որ Խաչատրյանը ամուսնու պաշտոնանկությունից հետո արձակուրդ է մեկնել, եւ հնարավոր է` չվերադառնա նույն պաշտոնին: Լուրեր են շրջանառվում, որ նախարարն ասել է` մի դիմում էլ դու գրիր: Պաշտոնաթող նախարարի կնոջ արձակուրդ մեկնելու տեղեկությունը հեռախոսազրույցում հաստատեց նաեւ նախարարը` նշելով, որ Ռուզաննա Խաչատրյանին տեսել է նշանակվելուց հետո, սակայն ազատման հարցը չի քննարկել, կվերադառնա, թե ոչ, տեղյակ չէ. «Ինչքան գիտեմ, ինքը հիմա արձակուրդում է… իր պլանների մասին դեռ տեղյակ չեմ»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում