Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սմբուկով «հովհարներ»

Հոկտեմբեր 16,2016 12:30

 

Շուտով կավարտվի սմբուկի սեզոնը եւ կարոտած կսպասենք ամռանը՝ այդ հրաշալի եւ օգտակար բանջարեղենը տարատեսակ ձեւերով պատրաստած վայելելու համար` մինչ այդ բավարարվելով միայն պահածոյացված, սառեցրած կամ չորացրած սմբուկներով: Իսկ քանի դեռ հնարավորություն կա՝ առաջարկում եմ պատրաստել այս համեղ եւ գեղեցիկ ճաշատեսակները: Սրանք, ըստ էության, երկու տարբեր ճաշատեսակներ են՝ պատրաստված նույն տեխնոլոգիայով, պարզապես` տարբեր լցոններով: Առաջինը զուտ բանջարեղենային լցոն է, երկրորդը՝ պանրով: Կարող եք պատրաստել ինչպես երկուսը միաժամանակ, այնպես էլ՝ միայն մեկը:

Անհրաժեշտ մթերքները 

Սմբուկ- 10-15 հատ (այսքան սմբուկը նախատեսված է երկու ճաշատեսակն էլ պատրաստելու համար)

 Բանջարեղենային լցոնի համար

Գլուխ սոխ (ցանկալի է կարմիր)- 3-4 հատ

Գազար-3 հատ

Կարմիր թարմ տաքդեղ- 2 հատ

Սխտոր-2-3 պճեղ

Կարմիր գինի- 100 գրամ

Համուքներ՝ աղ, սեւ եւ կարմիր աղացած պղպեղ, խմելի սունելի կամ քարրի

Լոլիկ-3-4 հատ

Թարմ կանաչի (մաղադանոս, համեմ, սամիթ)

Ընկույզ- կես բաժակ

Բուսական յուղ- 1,5 բաժակ

 

Պանրով լցոնի համար

Որեւէ հեշտ հալվող պանիր՝ հոլանդական, չեդդեր, մոցարելլա կամ սուլուգունի- 100-150 գրամ

Լոլիկ-4-5 հատ

Պատրաստման եղանակը

Սմբուկները լվացեք, կեղեւեք: Գեղեցիկ տեսք ստանալու համար կարող եք շերտ առ շերտ կեղեւահանել:

hovh4 Թավայի մեջ բավականաչափ բուսական յուղ լցրեք, որ մոտ 1 սմ հաստությամբ ծածկի թավան: Նկատի ունեցեք, որ սմբուկը պարզապես «խմում է» բուսական յուղը, եւ երբ այն առատ է լցված, ավելի քիչ է ներծծվում սմբուկի մեջ, քան քիչ-քիչ լցնելու դեպքում: Մինչ ձեթը լավ կտաքանա, սմբուկները հովհարաձեւ կտրտեք: Այսինքն՝ վերեւի հատվածից ճեղքեր արեք մինչեւ վզիկը, բայց ամբողջությամբ մի կտրեք: Պետք է հովհարաձեւ բացվի:

hovh5 hovh6

Լավ տաքացրած ձեթի մեջ սմբուկները տապակեք բոլոր կողմերից, ապա դրեք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթից ազատվի:

Բանջարեղենային լցոնը պատրաստելու համար 4-5 ճաշի գդալ բուսական յուղը տաքացրեք թավայի մեջ: Մաքրած եւ շերտատած կարմիր գլուխ սոխը մոտ 2-3 րոպե տապակեք, ապա ավելացրեք սխտորը, քերած գազարը, կարմիր թարմ պղպեղը, շարունակեք մի քիչ էլ տապակել, ավելացրեք համեմուքները, ապա՝ գինին: Թողեք գինով շոգեխաշվի մոտ 10 րոպե եւ անջատեք: Ավելացրեք լավ լվացած, չորացրած եւ կտրատած թարմ կանաչին:

hovh1 hovh2 hovh3Երկու տարբեր հրակայուն ամանների մեջ, որոնք կարելի է դնել ջեռոցը, շարեք սմբուկները՝ բացված հովհարի տեսքով: Արանքներում լցրեք տապակած  բանջարեղենը: Լոլիկները շերտատեք: Բանջարեղենների վրա դրեք մեկական կտոր լոլիկ եւ լցրեք մեկական թեյի գդալ աղացած ընկույզ:

hovh7Մյուս տարայի մեջ դրված հովհարաձեւ սմբուկների արանքներում դրեք մեկական կտոր պանիր եւ լոլիկ:

hovh9Երկու տեսակի «հովհարներն» էլ եփեք նախապես 200 աստիճանով տաքացված ջեռոցում՝ մոտ 15-20 րոպե: Քանի որ երկու տարբերակում էլ բոլոր բաղադրամասերն, ըստ էության, եփված են, ջեռոցում դրանք ընդամենը պետք է միախառնվեն: Բանջարեղենային լցոնով հովհարների պատրաստվածության աստիճանը ստուգեք միջի թարմ լոլիկների տեսքով՝ պետք է մի թեթեւ թորշոմեն: Իսկ պանրով լցոնածները պատրաստ են, եթե պանիրը հալվել է:

hovh8 hovh10 hovh11 hovh-glx

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31