Մոտ մեկ ամիս առաջ մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանը Գինեսի ռեկորդի չորրորդ հավաստագիրն ստանալու առիթով հրավիրված շնորհանդեսին ասաց, որ պատրաստվում է մոտ ժամանակներս ԱՄՆ-ում եւս մեկ ռեկորդ սահմանել: Ու իր խոստման տերը եղավ:
Դավիթը հակառակ բռնվածքով 94 պտույտ կատարեց պտտաձողի վրա, որի համար պահանջվեց 2 րոպե 13 վայրկյան: Նախապես պլանավորված էր կատարել 50 պտույտ եւ վերջինը կատարելիս ներկաները նրան ողջունեցին ծափահարություններով: Սակայն մարզիկը կանգ չառավ ու շարունակելով վարժությունը՝ այն գերազանցեց շուրջ երկու անգամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև