Հոկտեմբերի 14-ից «Դալան» պատկերասրահում բացվել է երիտասարդ գեղանկարիչ Արեն Շահնազարյանի անհատական ցուցահանդեսը։ «Widerdruck (հակաճնշում)» կոչվող շարքը փորձ է՝գտնելու մշակութային հզոր ճնշման ներքին դրսևորումն ու իր սեփական հակաճնշումը, ինչն էլ խիստ ու ոչ այդքան բազմազան գույներով էլ ավելի է ընդգծվում։
Գեղանկարչի խոսքով`գերմանական մշակույթն է իր վրա մեծ ազդեցություն թողել։ Արենի աշխատանքներում հաճախ կարելի է հանդիպել գրառումների, բայց դրանցով ինքը կարծես զուտ նկարչական խնդիր է լուծում, իսկ ընդհանրապես նրան աշխատանքներում իրականության հետեւանքով առաջացած հույզերի արտացոլումներն են:
Aravot.am-ի հետ զրույցում գեղանկարիչն ասաց, որ աշխատանքները շատ կարճ ժամանակում են ստեղծվել, օգտագործվել են Գերմանիայից բերված նյութեր: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը։
Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ