Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես միշտ նույն իրավիճակն է». Վերաքննիչ դատարանը մերժեց Գագիկ Եղիազարյանի բողոքը

Հոկտեմբեր 15,2016 22:43

Վերաքննիչ քրեական դատարանում հոկտեմբերի 14-ին քննվում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանքի երկարացման բողոքը:

Նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը Aravot.am-ին հայտնեց, որ դատարանը մերժել է բողոքը. «Ինչպես միշտ նույն իրավիճակն է՝ որեւէ հիմնավորող հանգամանք չկա: Վերաքննիչ դատարանը կրկին բավարարում է միջնորդությունը»:

Դատական նիստին մասնակցել է նաեւ Գագիկ Եղիազարյանը, սակայն վերջինս հայտարարությամբ հանդես չի եկել, պարզապես միացել է իր պաշտպանի դիրքորոշմանը: Դավիթ Գյուրջյանը նշեց, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը Վճռաբեկ դատարանում՝ ներպետական ատյանները սպառելու նպատակով, որպեսզի հետագայում դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ Գագիկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. araqel says:

    “Հիշեցնենք, որ Գագիկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:”

    չեմ հասկանում, թե ի՞նչ է արել էս մարդը, որ իրան կալանավորել են : 😀

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31