Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանին չեն բերել դատարան. նիստը 3 ժամ է՝ չի սկսվել

Հոկտեմբեր 15,2016 22:19

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ կալանքի երկարացման գործով դատական նիստը, որը նշանակվել էր 12:00-ին: Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը լրագրողներին հայտնել էր, որ նիստն ընդմիջվել է եւ նշանակվել 19:00-ին: Փաստաբանի բնորոշմամբ՝ «քննիչն անգամ ծանոթ չի եղել գործի նյութերին»:

Քիչ առաջ Արա Զաքարյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 19:00-ին նշանակված նիստը դեռ չի սկսվել. «Պետք է պարոն Սեֆիլյանին բերեին, հիմա հայտարարում են, որ չեն բերում: Դեռ պարզ չի, տեղեկություն չունենք: Պետք է գրություն բերեն, դեռ չեն բերել, որ իմանանք՝ ի՞նչն է պատճառը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Պետք է պարոն Սեֆիլյանին բերեին, հիմա հայտարարում են, որ չեն բերում: Դեռ պարզ չի, տեղեկություն չունենք: Պետք է գրություն բերեն, դեռ չեն բերել, որ իմանանք՝ ի՞նչն է պատճառը»:
    ————————————————–
    Ժամեր առաջ,
    լրատվական մի այլ գործակալություն հաղորդում էր թէ՝

    « Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպանի փոխանցմամբ, նա ցանկություն չէր հայտնել մասնակցել կալանքը երկարացնելու վերաբերյալ դատական նիստին՝ այն համարելով բեմադրություն: »

    «հեղափոխականներ»ը ուղղակի մասնագէտներ էն – մեղմ ասած… – ամենակոպիտ ապատեղեկատվության

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31