Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տունը կարծես Թումանյանական վերնատունը լիներ».Արուսյակ Հովհաննիսյան

Հոկտեմբեր 15,2016 22:16

Հոկտեմբերի 14-ին Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված Վաչագան Հովհաննիսյանի 85-ամյակին:

Հուշ-ցերեկույթին ներկա էին ընկերները, որոնք ժպիտով հիշում էին ոչ միայն Վաչագան գրողին, այլ առաջին հերթին՝ մարդուն:

Գրող, հեռուստալրագրող Վրեժ Սարուխանյանը հիշեց իր հարսանիքը, բայց ոչ թե մանրամասնությունները, այլ գրողի ներկայությունը. «41 տարի է անցել հարսանիքիցս և ոչինչ չեմ հիշում, բայց հիշում եմ, թե ինչպես դուռը բացվեց և ներս մտան Վաչագան Հովհաննիսյանը, Մկրտիչ Սարգսյանը, Հարություն Հովնաթանը ՝ մոտ տասը գրողներ:Այն ժամանակ մարդիկ երազում էին մի գրող տեսնել,  զրուցել, ուր մնաց հարսանիքիդ ներկա լինեին, ես նույնիսկ ոտքերս չէի զգում»:

Այսօր Վաչագան Հովհաննիսյանի գործը շարունակում են նրա զավակները՝ մանկավարժական գիտությունների թեկնածու դոցենտ Արուսյակ Հովհաննիսյանը և բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանը:

arusyak-hovhannisyan

Արուսյակ Հովհաննիսյանը իր մանկությունը հիշելիս իրենց տունը նմանեցնում է Թումանյանական վերնատանը. «Այնտեղ էին հավաքվում գրողներ, ճարտարապետներ, քանդակագործներ  և մենք մեծացել ենք հենց այդպիսի միջավայրում»:Մտավորական հորը հիշում է որպես, մեծ մարդասեր. «Ունենալով դժվար մանկություն` երբեք չի չարացել: Նա միշտ ասում էր` դուք ոչ թե պետք է լավ , այլ  ճիշտ ապրեք»:

Միջոցառման ժամանակ Վաչագան Հովհաննիսյանի ստեղծագործություններից հատվածներ կատարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Նելլի  ԹԱՌՓՈՇՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31