Բասկետբոլի «Ուրարտու» ակումբը Ռուսաստանի Սուպերլիգա-1 առաջնության առաջին արտագնա խաղն անցկացրեց հեռավոր Վլադիվոստոկում՝ հյուրընկալվելով տեղի «Սպարտակ Պրիմորյեին»: Գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի սաները պարտվեցին 59:109 խոշոր հաշվով: Սա մեր ակումբի, որն առաջին անգամ է հանդես գալիս Սուպերլիգա-1 առաջնությունում, երրորդ անընդմեջ պարտությունն էր:
Հայաստանցի բասկետբոլիստները հաջորդ հանդիպումն անցկացնելու են հոկտեմբերի 18-ին՝ Յուժնոսախալինսկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ