Հոկտեմբերի 15-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող չշահագործվող «Կրեատիվ դեկոր» խանութում:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 37 հասցեում գտնվող «Կրեատիվ դեկոր» խանութում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.29-ին, մարվել` 18.33-ին:
Այրվել է 2 փայտյա աթոռ` մասնակի, 1 սեղան և մոտ 1 քմ դեկորացիա:
ՀՀ ԱԻՆ