Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկապարտեզի մի մասում երեխաները՝ քնած, մյուսում՝ սգո արարողություն». Զովունու բնակիչները դժգոհ են (տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2016 21:02

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Վարչական դատարանը մերժեց Զովունու գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի հայցը, որով նա պահանջում էր անվավեր ճանաչել թիվ 27 ընտրատարածքային հանձնաժողովի՝ հոկտեմբերի երկուսին կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ ներկայացրած արդյունքները: Նիստի ավարտին դատարան եկած Զովունու մի շարք բնակիչներ Aravot.am-ին ներկայացրեցին իրենց համայնքի խնդիրները:

«Անտանելի վիճակում են գյուղի փողոցները, կոյուղու, խմելու ջրի, տրանսպորտի հարցը…Մանկապարտեզի մի մասը դարձրին հանդիսությունների սրահ: Մի մասում երեխաները քնած, մյուսում՝ սգո արարողություն, ուրախ առիթներ ու միջոցառումներ…դա անթույլատրելի է: Գյուղի մեծամասնությունն իր երեխաներին բերում է քաղաք՝ մանկապարտեզ՝ տեղ չլինելու պատճառով»,-մեզ հետ զրույցում ասաց Ստյոպա Սիմոնյանը:

sytopa-simonyan

Զովունու բնակչի բնորոշմամբ՝ շատ վատ է տրանսպորտի հարցը հատկապես ուսանողների համար. «Աղջիկ-տղա իրար շալակ են բարձրացած: Զորավանում, Բուժականում գյուղապետարանն ուսանողներին տրանսպորտ է հատկացրել, բայց մեզ մոտ դա չկա»: Ստյոպա Սիմոնյանի խոսքով՝  Վրույր Սիմոնյանին ընտրած զովունեցիներն ակնկալում են, որ նա նշյալ հարցերին լուծում կտա:

Զովունու բնակիչ, գյուղապետ ընտրված Վրույր Սիմոնյանի նախընտրական շտաբի պետ Գոռ Հայրապետյանը վստահեցնում է, որ ընտրակեղծիքներ չեն եղել. «Գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի հայցը համարում եմ ոչ ճիշտ, որովհետեւ ընտրակեղծիքներ չեն եղել»,-մեզ հետ զրույցում ասաց նա: Գոռ Հայրապետյանը եւս անդրադարձավ հարցին, թե ինչ են ակնկալում զովունեցիները նոր գյուղապետից. «Ասֆալտապատման, խմելու ջրի հարցը, տրանսպորտի ու լուսավորության խնդիրը: Մանկապարտեզի մի մասնաճյուղը, որը սարքել են սգո արարողությունների հաց տալու տեղ, նորից մանկապարտեզ սարքվի, որ մեր երեխաները քաղաքի մանկապարտեզներից կտրվեն՝ Զովունիում մանկապարտեզ հաճախեն»:

Գոռ Հայրապետյանը նաեւ Զովունի մարզիկների հետ կապված մի դեպքից դժգոհեց. «Մոտ չորս տարի առաջ Բռնցքամարտի ֆեդերացիան 200 հազար դոլարի ներդրում է ցանկացել կատարել մեր սպորտսմենների համար, մեր գյուղապետը հրաժարվեց՝ չթողեց, որ ֆեդերացիան այդ գումարը դներ՝ սպորտդահլիճը վերանորոգեր: Հրաժարվեց, որովհետեւ ֆեդերացիան ցանկանում էր վարձավճարով վերցնել այդ տարածքը, պատճառաբանեց, որ վարձավճարով չի կարող տալ, դրա համար հրաժարվեց: Մի խոսքով՝ ունենք երիտասարդներ, որոնք մասնակցում են բոլոր առաջնություններին, բայց գյուղապետարանի կողմից ոչ մի ակնկալիքներ չենք տեսել 20 տարում»:

Զովունիի գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի տեսակետը՝ Aravot.am-ի առաջիկա հրապարակումներում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31