Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ ԱՄՆ-ը փորձի վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները». Արմեն Բադալյան

Հոկտեմբեր 15,2016 20:11

«Սա իրականում ոչ թե ՌԴ ցանկությունն է, որ համանախագահների գործընթացին նոր խաղացող միանա, այլ այն ռուս-թուրքական հարաբերություններն էլ ավելի բարեկամական ցույց տալու նպատակ ունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ  Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

«Որովհետեւ հասկանալի է, որ այնպես չէ՝ ՌԴ-ն որոշեց, որ Թուրքիան ԼՂՀ բանակցային գործընթացում դրական դերակատարում ունենա, ու Թուրքիան անմիջապես մտավ ներս՝ առանց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ցանկությունը հաշվի առնելու: Դեռ խիստ հարց է՝ արդյոք Ֆրանսիան ու ԱՄՆ-ը կցանկանան Թուրքիային տեսնել բանակցային գործընթացում: Եթե Թուրքիան նույնիսկ ՌԴ  ցանկությամբ մտնի բանակցային գործընթաց, ապա այդ գործընթացում կցանկանա ներգրավվել նաեւ Իրանը, որովհետեւ ինքն էլ շահագրգռվածություն ունի Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձություններում:

Լավրովի այդ հայտարարությունը պետք է դիտարկել որպես ցուցադրական քայլ, տեսեք՝ ռուս-թուրքական հարաբերություններն այնքան են լավացել, որ ՌԴ-ն դեմ չէ ու գտնում է՝ Թուրքիան դրական դերակատարում կարող է ունենալ բանակցային գործընթացում»,- ասաց քաղաքագետը:

Պարոն Բադալյանը լուրջ կասկածներ ունի՝ Թուրքիան երբեւէ կարող է ներգրավվել ԼՂ բանակցային գործընթացում. «Խիստ կասկածում եմ՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան կողմ կլինեն Թուրքիայի ներգրավմանը, եթե նույնիսկ Հայաստանը ՌԴ ճնշումների ներքո համաձայնի»:

Անդրադառնալով Լավրովի այն կարծիքին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առանցքային պահ կդառնա՝ քաղաքագետը շարունակեց. «Հայ-թուրքական արձանագրությունները երկու կողմից էլ խափանվեցին, չի բացատրվում, որ եթե ԱՄՆ-ում հաղթի Քլինթոնը, իսկ նա ԱՄՆ-ի այն պետքարտուղարն էր, որի օրոք էր կնքվել հայ-թուրքական արձանագրությունները, ապա հավանաբար, շատ հնարավոր է՝ ԱՄՆ-ը փորձի վերակենդանացնել արձանագրությունները ու իրենց վերահսկողության տակ վերցնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործը: Միանշանակ չէ, որ Թուրքիան կհամաձայնի, միաժամանակ դա ձեռք չի տա ՌԴ-ին, որովհետեւ ինքը կցանկանա հայ-թուրքական բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործընթացը պահել իր ձեռքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31