Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մշակույթի նախարարի նվերը՝ Շիրակի մարզպետին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2016 18:05

Այսօր աշխատանքային այցով Գյումրի էր եկել ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը։ Ի տարբերություն շատ նախարարների ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների, որոնք մարզպետարանի շենքի դիմաց սպասեցնել են տալիս այսպես ասած դիմավորողներին, Արմեն Ամիրյանի այցը մի տեսակ շատ համեստ էր․ նա եկավ անսպասելի` իր տեղակալի ուղեկցությամբ։ Նախարարը դատարկաձեռն չէր եկել․ նա նվեր գիրք էր բերել Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։

Արմեն Ամիրյանն ասաց, որ պատահական չէ իր այցը սկսել է Շիրակի մարզից, այստեղ կան բազմաթիվ մշակութային խնդիրներ, բացի այդ նախաձեռնել են մշակութային  նոր ծրագրեր Գյումրիում․ Սամվել Բալասանյանի հետ արդեն համաձայնության են եկել երգչախմբային ու դուդուկի միջազգային փառատոներն անցկացնել երկրորդ քաղաքում։ «Այն համոզմունքն ունենք, որ Երևանը պետք է մի քիչ բեռնաթափել մշակութային  այդ ագրեսիայից,որովհետև լավ իմաստով ագրեսիա է մշակութային և պետք  է բեռնաթափել դեպի մարզեր, իսկ ինչո՞ւ հենց Գյումրի, որովհետև Գյումրին մշակութային օրրանն է»,-ասաց նախարարը։

sedrak-araqelyan

Այնուհետ խոսելով  մարզային գրադարան կատարելիք իր այցից՝ նա ասաց, որ գրադարանները փորձում են վերազինել ու վերաձևակերպել։ Կենտրոնում պահելով գիրքը՝ փորձում են գրադարանները դարձնել ընտանեկան ժամանցի ու հանգստի կենտրոն։ «Ունենալով  որոշակի կառուցվածքային մոդել՝ մենք փորձելու ենք այստեղ ևս մասնավոր ներդրողների, մասնավոր մարդկանց ու ընկերությունների հետ այդ ծրագիրն իրականություն դարձնել, որովհետև հավատացեք մինչ մասնավորի ձեռքը չկպնի գործին, գործն առաջ չի գնալու։ Սովորաբար բոլոր տեղերում պետությունը վատ կառավարիչ է, մենք պետք է հնարավորություն տանք մասնավորին, որ մասնավորը շահագրգռված իր քաղաքով, իր մարզով, իր շրջանով, իր հայրենիքով ոգևորված կարողանա ներդրում անել ու պաշտպանել իր ներդրումը, պաշտպանել բոլոր իմաստներով։ Գրադարանային գործի առողջացման ծրագրում ներգրավելու ենք մասնավորի ներդրումը։ Համոզված ենք, որ շատ արագ կունենաք նոր մոդել․ ընտանիքը ինչպես կինոթատրոն է հաճախում, այնպես էլ կարող է գրադարան հաճախել, իր ժամանցն անցկացնել այնտեղ», -ասաց նախարարը։

Անդրադառնալով Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի ընտրությանը՝ Արմեն Ամիրյանն ասաց, որ կաշխատեն մաքսիմալ ճիշտ ընտրություն կատարել։ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանն էլ, լսելով ՀՀ մշակույթի նախարարին, կարծիք հայտնեց, որ Արմեն Ամիրյանը սիրուն հայերենով խոսող պաշտոնյաներից է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31