Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս խնայել գումարները սպորտում ու դրանք ավելի նպատակային ծախսել

Հոկտեմբեր 15,2016 17:11

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ սպորտում, օպտիմալացման եւ միջոցների արդյունավետ ու նպատակային ծախսման գործընթաց է սկսվել:

Հնարավո՞ր է սպորտում էլ այնպիսի տնտեսումներ անել, որպեսզի խնայվի այնքան միջոց, որը կարելի կլինի ուղղել մասսայական եւ բարձր նվաճումների սպորտում նոր ծրագրեր իրականացնելուն: Վստահ ենք՝ հնարավոր է:

Գաղտնիք չէ, որ մարզական ընկերություններին տարեկան հսկայական գումարներ են հատկացվում, որոնց մի զգալի մասը գնում է ուռճացված աշխատավարձեր վճարելուն:

Մեր գիտենալով, կան այնպիսի երկու մարզադպրոցներ, որոնք ներկայացնում են միեւնույն մարզաձեւը, «նստում են» նույն տարածքում եւ մարզումներ էլ անցկացվում են այդ նույն տարածքում: Այդ երկու մարզադպրոցներն էլ ունեն առանձին հաստիքացուցակ, սկսած տնօրենից, տեղակալներից, ուսմասվարներից, հաշվապահից, մարզիչներից, վերջացրած հավաքարարներով: Դժվար է հավատալ, որ այդ մարզադպրոցներն իրականում գործում են առանձին-առանձին, խմբերի հետ մարզումներն էլ առանձին-առանձին են անցկացնում ու երկուսն էլ շատ կարեւոր են: Դրանք, պարզապես, կարելի է միավորել:

Հաջորդը թիմերի եւ հավաքականների մեկնումներն են այս կամ այն երկրում անցկացվող պաշտոնական առաջնություններ եւ միջազգային մրցաշարեր: Ֆեդերացիաները եւ հավաքականները նախապես գիտեն, թե երբ, որտեղ, ինչ մրցում կա եւ որին են մասնակցելու: Հաճախ է պատահում, որ մրցավայր մեկնող հավաքականի համար տոմսերը ձեռք են բերվում մեկնելուց 10-15 օր առաջ: Մինչդեռ, կարելի է տոմսերը պատվիրել ավելի վաղ՝ վճարելով կրկնակի էժան: Այստեղ կարող են հակադարձել, թե հավաքական թիմերի վերջնական կազմերը որոշվում են վերջին օրերին: Դեմ չենք: Բայց չէ՞ որ հավաքականների գլխավոր մարզիչները եւ մարզչական խորհուրդները որպես կանոն նախապես գիտեն թիմի հիմնական կազմը՝ գրեթե 70-80 տոկոս ճշգրտությամբ: Հետեւաբար, կարելի է չէ՞ հիմնական կորիզի տոմսերը նախապես գրեթե կես գնով ձեռք բերել՝ մյուսներինը թողնելով վերջին պահին: Այս դեպքում էլ բավականին խնայողություններ կլինեն, եթե նկատի առնենք տոմսերի թանկությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31