Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը լուրջ ճգնաժամի մեջ է. Սերգեյ Մինասյան

Հոկտեմբեր 15,2016 16:21

«ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, առավել եւս որպես ռազմաքաղաքական կազմակերպություն բավականին  լուրջ ճգնաժամի մեջ է գտնվում կամ հակառակ դեպքում կարելի է ասել, որ կայացման գործընթացը լուրջ հաջողության չի հասել»,- Հայաստանի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չստանձնելու պատճառը այսպես է բացատրում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի, անդամ երկրների մեջ կան լուրջ տարաձայնություններ, այդ թվում նաեւ կադրային հարցերի շուրջ. «Խնդիրներ կան որոշ անդամ պետությունների հետ, որոնց մոտեցումները այլ են, քան Հայաստանի մոտեցումները: Տարաձայնությունները նաեւ քաղաքական, տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ են»:

Ի դեպ, ՀԱՊԿ գագաթնաժողովին անդրադարձել է նաեւ «Կոմերսանտը» այն դիտարկումներով, որ ՀԱՊԿ-ը չի հետաքրքրում նույնիսկ անդամ պետություններին:

Քաղաքագետի խոսքով. «Այդ նյութը լրագրողական առումով հետաքրքիր էր, բայց որեւէ նոր բան չկա: Այո՛, իրականում թվում է , թե ՀԱՊԿ-ը փորձում է գնալ ԱՊՀ-ի ճանապարհով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31