Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կատարված խուլիգանության փաստով կան երկու ձերբակալվածներ․ՀՀ գլխավոր դատախազի պարզաբանումները (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2016 16:11

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Վերջինս եկել էր Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանին կոլեկտիվին ներկայացնելու ու մարզի իրավապահ համակարգի ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցություն անցկացնելու։ Նշենք, որ գլխավոր դատախազի հետ հանդիպման էր եկել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը։ Մինչ լրագրողները դատախազության շենքի դիմաց սպասում էին Արթուր Դավթյանին, դատախազության ներկայացուցիչները հսկում էին փողոցում աշխատող հավաքարարներին, որպեսզի վերջիններս լավ  մաքրեն, աշնան տերևները չթողնեն գետնին, անընդմեջ միջամտում էին նրանց աշխատանքին՝ հրահանգելով՝ «եկեք էս մի քանի տերևն էլ վերցրեք, ամոթ է այստեղ մնա»։

arthur-davtyan1

ՀՀ գլխավոր դատախազը, ժամանելուն պես, մոտեցավ իրեն սպասող լրագրողներին ու առաջարկեց հարցուպատասխանով սկսել այցը։ Գլխավոր դատախազն ասաց․ «Անհրաժեշտ ու կարևոր է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները՝ մեր գործընկերներն անմիջապես գլխավոր դատախազից լսեց այն սկզբունքները, պահանջները, կանոնները, որոնք վերաբերելու են այսօրվա աշխատանքին»։ Իսկ թե որո՞նք են այդ պահանջները, Արթուր Դավթյանն ասաց՝ իրենց  ամենօրյա, գիշեր ու զօր աշխատանքով հասնելու են նրան, որ օրենքի առջև բոլորը հավասար լինեն։

Լրագրողների դիտարկմանը, թե ինչո՞ւ են Շիրակի մարզում այսքան շատ աղմկոտ դեպքերը, որոնք չեն բացահայտվում, արդյո՞ք Շիրակի մարզի դատախազությունն էլ չի թերանում, Արթուր Դավթյանն ասաց․ «Ես կարող եմ վստահորեն ասել, որ դատախազությունը նաև Շիրակի մարզում իրականացնում է իր գործառույթները բարեխղճորեն, բայց ցանկացած աշխատանքում էլ կան թերացումներ, ցանկացած աշխատանք ավելի արդյունավետ դարձնելու,  առավել կատարելագործելու տեղ ունի։ Եվ ես կարծում եմ մեր այսօրվա հանդիպումը, հետագայում կունենանք էլի  առիթներ հաճախակի հանդիպելու, կոնկրետ դեպքերով կամ օրինաչափ իրավիճակների ուսումնասիրության արդյունքում անպայման կձեռնարկենք միջոցներ, որոնք մեր աշխատանքն ավելի արդյունավետ կդարձնեն»։ Իսկ երեկ Գյումրու 50-ամյակի կամուրջի վրա կատարված խուլիգանության մասին գլխավոր դատախազն ասաց, որ իրեն զեկուցել են՝ հարուցվել է քրեական գործ, այս պահի դրությամբ կան երկու ձերբակալված անձինք։

arthur-davtyan

Լրագրողները հարց ուղղեցին նաև Ավետիսյանների սպանության փաստով դատարանի կայացրած վճռի մասին՝ հիշեցնելով, որ կա բողոքարկում։ «Առկա դատական ակտի պայմաններում մեղադրողի կողմից չի բողոքարկվել դատական ակտը, դա արդեն իսկ վկայում է, որ  մեղադրանքի կողմը համաձայն է առաջին ատյանի դատարանի կողմից տրված գնահատականին»,- ասաց դատախազը։ Իսկ Վալերի Պերմյակովի պատժի կրման հետ կապված, ասաց, թե կան մի քանի «եթե»-ներ ու ժամանակի վատնում կլինի այդ «եթե»-ների մասին խոսելը։ «Կհասնենք դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու փուլին, դրանից հետո իմ ասած եթե-ների իրավիճակներ կունենաք, անպայման օրենքով սահմանված կարգով բոլորիդ համար շատ ընկալելի լուծումները կտեսնեք»։ Հարցին՝ Ավետիսյանների սպանության գործը բացահայտված  համարո՞ւմ է, ասաց․ «Կայացվել է դատական ակտ, որի հետ մեղադրանքի կողմը համաձայն է»։

shiraki-dataxazutyun

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31