«Ֆրանսիայի դիրքորոշումը կարեւոր է համաշխարհային քաղաքականության մեջ: Նա համարվում է ԵՄ երկրորդ առաջատար երկիրը, եւ այդ որոշումը կարող է նախադեպային լինել եվրոպական այլ երկրների համար»,-այսօր «Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ֆրանսիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, ասաց ՀՀ ԳԱԱ հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:
Նա չի կասկածում, որ օրինագիծը կմտնի Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդ. «Հույս է ներշնչում, որ այս անգամ մեր փաստաբանները, որոնք մշակել են նախագիծը, գործակցել են Ֆրանսիայի կառավարության իրավաբանների հետ եւ հաշվի առել այն դիտարկումները, որոնք Սահմանադրական խորհուրդը վիճարկել էր նախորդ փորձի ժամանակ»:
Պատմաբանը նկատեց, որ Հայց ցեղասպանության հարցը դարձել է «մանրադրամ», որով եվրոպական տերությունները փորձում են իրենց հարաբերությունները հստակեցնել Թուրքիայի հետ. «Սա հարմար պահ էր, որ Ֆրանսիան հետեւեր Գերմանիայի օրինակին եւ ապտակ հասցներ Թուրքիային, որի հետ ԵՄ միգրացիոն համաձայնագիրը տապալվեց»:
Բանախոսը նաեւ հավելեց՝ առավել կարեւոր է, որ Ռուսաստանը եւս նման օրենք ընդունի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ֆրանսական ծերակոյտին քուէարկած օրէնքը Հայոց ցեղասպանութեան ուրացման չի վերաբերիր։
…արդեօք կարդացած է այդ օրէնքը ՀՀ ԳԱԱ հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը (ARTICLE 38 TER) , որ այդ ծիծաղելի յայտարարութիւնը կ՝ընէ։ Այդ տխրահռչակ օրէնքը ոչ միայն չի յիշատակէր Հայկական Ցեղասպանութիւը, այլ իր պայմաններուն մէջ նոյնիսկ, կարելի չէ ընդգրկել տալ… ՏԽՈՒՐ Է ՈՐ ՈՂՋ ՀԱՅ ԺՈՂՈՈՒՐԴԸ (անտեղեակ, հավատալով տարածուած սխալ տեղեկութեան) կը ծափահարէ… երբ թիւրքը չհակադառձեց…թերևս մեզմէ աւելի ուրախացաւ։