Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն 1 գործարան համաձայն չէ ՌԴ խմիչք արտահանել միասնական բրենդի ներքո». Ավագ Հարությունյան

Հոկտեմբեր 15,2016 15:22

«Բոլոր գործարանները համաձայն են, իսկ Կոնյակի գործարանը դրա կարիքը չունի: Դա մեր պատմության ամենահարուստ բրենդն է: Նա ընդհանուր բրենդի կարիք չունի: Փոքր գործարաններն ամբողջությամբ են համաձայն, մեծ գործարանները՝ որոշակիորեն»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որ գուցե պայմանավորվեն Ռուսաստանի հետ՝ հայկական արտադրության խմիչքները մեկ բրենդի ներքո արտահանելու նպատակով, ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ՝ մեկ բրենդի ներքո արտահանում նշանակում է էժան ապրանք, մինչդեռ Հայաստանի անելիքը էժան ապրանքի մեջ չէ. «Այդպես կլուծենք տնտեսական ցավոտ խնդիրներ, բայց առաջ չենք գնա: Տնտեսության զարգացման համակարգ չունենք՝ այդ թվում խաղողագործության եւ գինեգործության»:

Ըստ բանախոսի՝ հայկական խմիչքների իրացման խնդիր չկա, փոխարենը որակի խնդիրն է. «Մինչեւ 1500 դրամանոց՝ միջին որակի գինու իրացման խնդիր ունեք, մինչդեռ մեզանից ակնկալում են թանկ եւ ունիկալ գինիներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31