Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ բժիշկների  վերաբերյալ  քրեական գործ հարուցվեց

Հոկտեմբեր 15,2016 14:28

Հայտնել ենք, որ հոկտեմբերի 3-ին  «Առողջ կյանք» ՍՊԸ աշխատողները Իջեւան քաղաքում նախապես իրենց կողմից հերթագրված քաղաքացիներին բուժզննել են, նրանց ձեռքերին միացվող թեստերի միջոցով ախտորոշել հիվանդություններ, որպես բուժամիջոցներ, 5-40 հազար դրամով, նրանց վաճառել բնական հավելումներ: Տավուշի մարզկենտրոնից ստացված տեղեկություններով՝ Իջեւանում քաղաքացիների առողջական վիճակի զննությանը մասնակցել է բժշկական գործունեության լիցենզիա չունեցող 3 աղջիկ եւ 2 երիտասարդ:

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղից տեղեկացանք, որ բժշկական գործունեության արտոնագիր չունեցող անձինք սահմանամերձ գյուղի բնակչից  7 հազար դրամ վերցնելով՝ նրա առողջական վիճակը զննել են եւ դեղերի անվան տակ Կոթիի բնակչին վաճառել 40 հազար դրամի բնական հավելումներ: «Առողջ կյանք» ՍՊԸ աշխատողները զանգահարել են պատահական հեռախոսահամարներին, ներկայացել որպես առողջապահության համակարգում գործող, բժշկական ծառայություններ մատուցողներ, իմացել, թե տվյալ հեռախոսահամարի տերը որ մարզի բնակիչէ, ըստ մարզերի բուժզննվողների ցուցակներ կազմել, նշանակել ընդունելության օրեր;

Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը հայտնեց, որ իրենց բաժնի աշխատակիցները ցուցմունքներ են վերցրել կեղծ բժիշկներից տուժած 8 քաղաքացիներից,  բժշկական գործունեության իրավունք չունեցող անձանց գործունեության վերաբերյալ հոկտեմբերի 14-ին խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվել: Ըստ իրավապահներից ստացված տեղեկությունների`ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում եւս «Առողջ կյանք» ՍՊԸ ընկերության աշխատակիցների գործունեության վերաբերյալ խարդախության հոդվածով քրեական գործ է քննվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anna says:

    Պատկերացնում եք Տավուշի և հատկապես Իջևանի առողջապահության համակարգը ինչքան բարձիթողի ու ողբերգական վիճակում է, որ մարդիկ ընկնում են նման կեղծ բժիշկների ձեռքը: Եվ ինչ են մտածում մարզի ղեկավարությունը, առողջապահության ,,կարկառուն կազմակերպիչները,,?????

  2. Ann says:

    Հարգելի լրագրողներ, այսպիսի հոդված տեղադրելուց հետո , ճիշտ կլիներ տեղեկություն տրամադրել տվյալ կազմակերպության հետագա ընթացքի մասին, արդյոք դեռևս շարունակում է գործունեությունը թե ոչ, ինչ ձևով է աշխատում և այլն: Մարդուառողջության հետ խաղ անելը , խստորեն պիտի պատժվի և արգելվի

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31