Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու մասին, ՀՀ բարձրագույն իշխանություններին, այդ թվում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, կազմակերպության անունից հղած խնդրանքներն ու դիմումները կամ մերժվեցին, կամ մնացին անպատասխան:
Սակայն բարեբախտաբար անպատասխան չմնաց «Շիրակ կենտրոնի» կոչը կազմակերպության իրական բարեկամներին ու գործընկերներին:
Հոկտեմբերի 14-ին, հարկային տեսչության կողմից տրված ժամանակացույցի վերջին պահին, վճարեցինք հարկայինի կողմից պահանջվող գումարի 14 տոկոսը՝ ներկա պահին հանգանակված 700.000 դրամը:
Պատկերացնում եք հարկայինին վճարեցինք… եկամտահարկ որպես գույքի օտարումից ստացված: Անշուշտ, ավելի մեծ անհեթեթ հարկային պարտավորություն «Շիրակ կենտրոնի» նկատմամբ կիրառել հնարավոր չէր պատկերացնել: Սակայն պարզվեց այսքան դաժան են հայաստանյան օրենքները:
Կարդացեք նաև
Իհարկե մեզ համար շատ ծանր էր, երբ հարյուրավոր կարիքավոր մարդիկ, Շիրակի դաշտավայրին առանձնահատուկ ձմռան շեմին, սպասում են վառելափայտի, սննդամթերքի, անօթևան ընտանիքների երեխաներն էլ ձմռան տաք կոշիկի և հագուստի, մենք դրամահավաք ենք անում, որպեսզի փրկենք կարիքավոր հարյուրավոր ընտանիքների իրական բարեկամ ու աջակից կազմակերպությանը:
Անշուշտ մենք շարունակում ենք մեր ամենօրյա այցելությունները տնակային ավաններ և իրականացնում ենք անօթևան ընտանիքներին վառելափայտի բաժանման և մյուս բարեգործական ծրագրերը: Ինչևիցե …
Անչափ երախտապարտ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքեցին մեր կոչին և կազմակերպության համար դժվարին պահին կանգնեցին մեր կողքին:
«Շիրակ կենտրոնը» այսուհետ ոչ միայն անօթևան ու անօգնական մարդկանց է պատկանում, այլ բոլոր նրանց, ովքեր այս օրերին մեզ հետ են:
Իսկ իշխանություն կոչվածը, մեղմ ասած, մեզ համար այլևս գոյություն չունի, ինչպես չունի այն մարդկանց համար, ովքեր մեր ամենօրյա աջակցության կարիքն ունեն: Դրամահավաքի նվիրատուների և հանգանակված գումարների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով:
«Շիրակ կենտրոնի» գործունեությունը բնականոն հուն վերադարձնելուն նպատակաուղղված դրամահավաք»
https://shirakcentre.am/hy/program/2016/15/