Լրահոս
Օրվա լրահոսը

Լրամշակվում է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը

Հոկտեմբեր 15,2016 12:39

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հոկտեմբերի 14-ին՝ մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում:

Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ԱՆ աշխատակազմի օրենսդրության վարչության պետ Բագրատ Ղազինյանը, Եվրոպայի խորհրդի և Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ողջունելով ներկաներին իր շնորհակալությունն է հայտնել ՀԿ-ներին՝ նախարարության հետ համագործակցելու եւ օրենքի նախագծի վերաբերյալ  իրենց   առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնելու համար: Վիգեն Քոչարյանը նշել է, որ ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը դեռևս նախնական տարբերակն է և աշխատանքային խմբի մշակման առաջին արդյունքն է, որը պետք է քննարկվի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ. «Մենք պատրաստ ենք ցանկացած առաջարկությունների, որոնք կարող են օգնել այս կամ այն դրույթի բարելավմանը, ինչպես նաև ցանկացած երկխոսության»,-նշել է Վ. Քոչարյանը:

Այնուհետև, ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են այն դիտարկումները եւ առաջարկությունները, որոնք ցանկանում են, որպեսզի ներառվի նախագծում: Վերջիններս նշել են, որ իրենք ևս ողջունում են, որ նման նախագիծ է մշակվել: ՀԿ անդամները նշել են նաև, որ իրենց հիմնական առաջարկությունները առաջիկայում մեկ փաթեթով կներկայացնեն աշխատանքային խմբին:

Հանդիպման ավարտին որոշվել է նախագծի վերջնական լրամշակումից հետո ևս մեկ հանդիպում ունենալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ արդյունքներն ամփոփելու համար:

Հարգանքով՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31