Երեկ կայացել է ԲՀԿ Արմավիրի տարածքային կառույցի խորհրդի նիստը: Որոշվել է հորդորել Գագիկ Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն և վերստին գլխավորել իր իսկ կողմից հիմնադրված ԲՀԿ-ն:
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Աղաբաբյանը հաստատեց մեր այդ տեղեկությունը: Պարոն Աղաբաբյանն ասաց, որ իրենց հորդորը հիմնված է տևական ժամանակ հասարակական տարբեր շրջանակների հետ հանդիպումների, քննարկումների արդյունքների վրա:
Ըստ Արայիկ Աղաբաբյանի` արմավիրցիները կարծում են, որ Գագիկ Ծառուկյանը կարող է իր նպաստը բերել Հայաստանի սոցիալ-տնտեսական այդ իրավիճակը շտկելու և քաղաքական բևեռացումը մեղմելու համար: Նրանք համարում են, որ Ծառուկյանն ունակ է ազգայինը վերադասել անձնականից և ներդնել իր կարողությունները Հայաստանի տնտեսության զարգացման գործում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ