Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարից բոլոր տուժածները դուրս են գրվել. Անահիտ Հայթայան

Հոկտեմբեր 15,2016 12:27

ՀՀ առողպահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ հայթայանը տեղեկություն է հրապարակել Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարից տուժած  անձանց վերաբերյալ:

Նա մասնավորապես հայտնում է. «Հատուկ չվերթով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում դիմավորողների թվում նաև շտապբուժոգնության բրիգադներն էին, ովքեր մարմնական տարբեր վնասվածքներ ունեցողներին հորդորում էին հիվանդանոցում ևս մեկ անգամ հետազոտություն անցնել։ Ինչպես տեղեկացվել է, նրանցից 11­ը հոսպիտացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես սովորաբար նման դեպքերում՝ այնտեղ արդեն տնօրեն Արա Մինասյանի և փոխտնօրեն Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ կազմ ու պատրաստ էին։ Ներկա էին բոլոր բաժանմունքների վարիչները, նեղ մասնագետները։

Թիմային աշխատանքն արագ և կազմակերպված իրականացնելու նպատակով ընդունված տուժածները տեղավորվել են շտապբուժօգնության հետազոտման սենյակում, որտեղ էլ հենց կատարվել են ռենտգեն և սոնոգրաֆիական հետազոտությունները։

Ընդունվելուց մի քանի ժամ անց, մասնագիտական անհրաժեշտ խորհրդատվություն և բուժօգնություն ստանալուց հետո, հիվանդանոցային բուժման կարիք չունեցողներն սկսել են դուրս գրվել։ Այս պահի դրությամբ բոլորը դուրս են գրվել։ Նրանց հետագա հսկողությունը կիրականացվի ամբուլատոր պայմաններում՝ ըստ բնակավայրերի։

Տուժածների տեղափոխումը և բուժօգնության կազմակերպումը ՀՀ առողջապահության նախարարության և նախարարի ուշադրության ներքո էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31