Առանձին ուսումնասիրության առարկա են նաեւ այն թվով 24 փաստաթղթերը, որ երեւանյան գագաթնաժողովի ժամանակ ստորագրվել են: Հատկապես` «Մինչեւ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը», որում նախատեսվում էր սկանդալային հատված՝ նվիրված ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերին: ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Վասիլեւը, ինչպես արդեն գրել ենք, ԶԼՄ-ներին հայտնել էր, որ ՀԱՊԿ երկրները ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը դիտարկում են որպես իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիք, ինչը կարտացոլվի նաեւ նշյալ փաստաթղթում: Փաստաթուղթն ընդունվել է, բայց թե ինչ բովանդակությամբ, երեկ դեռ հայտնի չէր:
Նշենք, որ ընդունված 24 փաստաթղթերից երկուսը փակ են, իսկ մնացած 22-ի մեջ են «ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ» որոշումը, «Զինվորական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգը», «ՀԱՊԿ ձեւաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկի ձեւավորման մասին կանոնակարգի վերաբերյալ» որոշումը, ՀԱՊԿ շրջանակներում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ստանդարտացման վերաբերյալ եւ ՀԱՊԿ միասնական շտաբի գործունեությունը կանոնակարգող դրույթների վերաբերյալ որոշումները եւ այլն:
Աննա Հակոբյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում