Լրահոս
Օրվա լրահոսը

Անգործ մնացած ՊՕԱԿ տնօրեններն ու փոխտնօրենները կսկսեն Ռուսաստան խոպան գնալ. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 15,2016 11:53

Կառավարության նիստերը շարունակում են խիստ հետաքրքիր անցնել։ Կարեն Կարապետյանը դեռ հույսը չի կորցրել երկրում ինչ-որ բան փոխելու։

Վերջին նիստի ժամանակ առաջարկեց վերջ տալ ազգակցական հարաբերություններին աշխատավայրում՝ ասենք մայր եւ աղջիկ՝ նույն դպրոցում։

Ժամանակին մեր պաշտոնյաները դժգոհում էին՝ ի՞նչ է, մեղավո՞ր են մեր երեխաները, որ բոլորը մի մարդու նման տաղանդավոր են ու պիտի արտերկրում սովորեն «Լույսի» փողերով կամ նշանակվեն բարձր պաշտոնի, բայց Կարապետյանն ասում է՝ վերջ տվեք։ Չի՛ կարելի։

Նաեւ ԾԻԳ-երը կրճատեք, ՊՕԱԿ-ներն ու իրենց տնօրեններին ու ատրիբուտներին օպտիմալացրեք, տեսնենք ինչ ենք անում։ Ու նախարարները խելոք տմբտմբացնում են գլուխները՝ իբր կանենք, բա ո՞նց։ Փաստորեն այսքան հեշտ է եղել ամեն ինչ։

Վերցնում ես ու օպտիմալացնելը ո՞րն է՝ կտրուկ կրճատումներ ես իրականացնում։ Իսկ որ շուտով հազարավոր գործազուրկներ կավելանան Հայաստանում, դա այս պահին որեւէ մեկին կարծես չի հուզում։ Կարապետյանի գովական բարեփոխումները հնարավոր է «Համերկրացիների» տիպի մի նոր նախաձեռնություն դառնան, ասենք՝ «Դեպի Ռուսաստան», երբ անգործ մնացած ՊՕԱԿ տնօրեններն ու փոխտնօրենները կսկսեն Ռուսաստան խոպան գնալ։ Հատկապես, որ Հայաստան ժամանած Արա Աբրահամյանը արդեն պաշտոնապես վկայում է, որ Ռուսաստանում 3 մլն-ին մոտ հայ կա ու նրանց թիվը մեծ թափով շարունակում է ավելանալ։ 

Ռուզաննա ԱԶԻԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31