Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյան. Չէ՞ որ մենք ինքներս էինք մշտապես պնդում, որ վարչարարություն չպետք է աշխատի. «Հրապարակ»

Հոկտեմբեր 15,2016 11:46

Գյումրու քաղաքապետի ընտրություններից հետո ներքին քննարկումներ են եղել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին պաշտոնանկ անելու հարցի հետ կապված։ ՀՅԴ-ն գտնում է, որ մարզպետն է մեղավոր իրենց՝ անցողիկ շեմը չհաղթահարելու մեջ։ Տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանն ասում է, որ իրենք պարտվել են, քանի որ չեն կիրառել վարչական լծակներ։

 – Պարոն Լոքյան, ինչպե՞ս կբացատրեք Գյումրիում ՀՅԴ-ի պարտությունը, կարծում եք, որ դա միայն դաշնակցական մարզպետի թերացո՞ւմն է, թե՞ Դուք, որպես տարածքային կառավարման նախարար, անելիք ունեցել եք այդ ընտրություններում։

– ՏԻՄ ընտրություններին տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը որդեգրել էր չմասնակցելու, չմիջամտելու գործողություններ, քանի որ այդ ընտրությունները շատ կարեւոր են Հայաստանի Հանրապետության գործունեությունը Եվրախորհրդարանում գնահատելու մոնիտորինգային հանձնաժողովում։

Ես չեմ կարծում, որ այդ հայտարարություններն ուղղակի առնչվում են Հովսեփ Սիմոնյանի աշխատանքային գործունեության հետ։ Եթե ընտրական պրոցեսում եղել է ձախողում, ապա դա այլ խնդիր է։ Չէ՞ որ մենք ինքներս էինք մշտապես պնդում, որ վարչարարություն չպետք է աշխատի, թողնենք ժողովրդի կամքին, բայց հիմա հարց ենք ուղղում, որը տրամագծորեն հակառակ է եւ ձեր, եւ հասարակության, եւ աշխարհի տրամաբանությանը։

– Ստացվում է, որ Դաշնակցությունը չունի այդքան հեղինակություն, եւ բարձր տոկոսներ հավաքելու նախապայմանը վարչական լծակներն են, ընդունո՞ւմ եք այդ փաստը։

– Դաշնակցությունն ունի իր հեղինակությունը, մշտապես ունեցել է հանրապետությունում, եւ այդ հեղինակությունը ոչ թե վարչական ռեսուրսով է ձեւավորվում, այլ ձեւավորվում է՝ հասարակությանը ցույց տալով Դաշնակցության սկզբունքայնությունը, Դաշնակցության ծրագրային դրույթները, Դաշնակցության քայլերը՝ արտաքին, ներքին մի շարք հարցերում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31