Լրահոս
Օրվա լրահոսը

IDeA հիմնադրամը հատկացնում է $ 250 000 եւ մեկնարկում է դրամահավաքը սիրիահայերին աջակցելու համար

Հոկտեմբեր 15,2016 11:26

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամն այսօր տարածել է հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ.

«IDeA հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի, Սփյուռքի եւ աշխարհի բոլոր անհատներին եւ կազմակերպություններին, որոնք ակտիվորեն սատարեցին մեր կոչը: Բարձր ենք գնահատում առանձին անձանց, հասարակական կազմակերպությունների, պետության եւ եկեղեցու ջանքերը` ուղղված ռազմական հակամարտության պայմաններում ապրող Սիրիայի մեր հայրենակիցներին:

Հուսով ենք, որ ազգային կոնսոլիդացիայի գործընթացը` ուղղված սիրիահայերին աջակցելուն, կշարունակի թափ առնել եւ նպաստել հայկական համայնքի իրական իրավիճակի մասին հավաստի տեղեկատվության տարածմանը:

Սիրիայի հակամարտությունը երկար է տեւում, այդ երկրում բնակվող հայերի խնդիրների լուծումը բարդանում է տարբեր դիրքորոշումների եւ շահերի պատճառով, սակայն մենք մեր հայրենակիցների կյանքերի փրկությունը համարում ենք բացարձակ առաջնահերթություն: Միեւնույն ժամանակ, մենք հարգում ենք ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու սիրիահայերի իրավունքը:

Ի լրումն այն ջանքերի, որոնք ձեռնարկվում են պետական, հանրային եւ միջազգային մակարդակներում, IDeA հիմնադրամն այս փուլում կհատկացնի $ 250 000, որոնք կբաշխվեն հակամարտության ամենասկզբից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր Հայ Ընդհանուր Բարեգործական Միության (ՀԲԸՄ) եւ Հայաստանում սիրիահայերին աջակցության ծրագրեր իրագործող RepatArmenia,  Mission Armenia, «Հալեպ» и կազմակերպությունների միջեւ` հետեւյալ ուղղություններով ծրագրերի մշակման եւ իրագործման համար.

– աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ);

– աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);

– աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալեպ»);

– աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):

Միջոցները բաշխվելու են յուրաքանչյուր ծրագրի ծավալի եւ յուրահատկության համապատասխան:

Բոլոր ցանկացող անհատներն ու կազմակերպությունները կարող են միանալ այս նախաձեռնությանը, վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ նվիրատվության, կամ էլ IDeA-ի հատուկ հաշվեհամարների միջոցով: Գործընկեր-կազմակերպությունների եւ IDeA-ի հաշվեհամարների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այս հղումով:

Անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ-ին, Mission Armenia, «Հալեպ» եւ Repat Armenia կազմակերպություններին կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով կարող են իրենց առաջարկներն ուղղել [email protected] էլ. փոստով կամ or +374 (0) 60 700801 հեռախոսահամարով:

Գիտակցելով Մերձավոր Արեւելքում հայկական համայնքների պահպանման կարեւորությունը, մենք լիահույս ենք, որ մեր կողմից առաջարկված կոնսոլիդացման մեխանիզմը կօգնի ապահովել սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունը եւ նրանց ինքնության պահպանումը` անկախ հետագա բնակության վայրից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31