Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցում, կառավարության շենքի առաջ վարչապետին մոտեցող անձինք դեռ հասարակություն չեն. «Հրապարակ»

Հոկտեմբեր 15,2016 11:14

Երեկ հուզիչ տեսարանի ականատես եղանք բոլորս՝ վարչապետը փորձում էր նստել իր ծառայողական ավտոմեքենան, երբ կողքից մի տարեց կին նրան ձայն տվեց։ Կարեն Կարապետյանը ետ դարձավ, մոտեցավ կնոջը, ջերմորեն գրկեց նրան եւ մխիթարելով՝ ասաց․ «Շատ լավ»։ Ապա վերցրեց նամակը եւ նստեց մեքենան։

Այս միջադեպը լրատվականները երեկ դարձրին թոփ-թեմա, սոցցանցերում հուզիչ մեկնաբանություններ էին գրում, գովերգում նորանշանակ վարչապետին, արձանագրում նրա «մարդ տեսակը»։ Այո, մեր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն այնքան են կտրվել ժողովրդից, որ մենք այժմ ունենք երկու իրար զուգահեռ գոյատեւող իրականություն՝ մենք եւ նրանք։

Այս իմաստով ողջունելի է նորանշանակ վարչապետի պահվածքը եւ ուղղված է տարբեր խավերի միջեւ առկա անդունդը կրճատելուն։ Բայց կա մի վտանգ, որը պետք է հաշվի առնեն վարչապետն ու նրա թիմը։ Փողոցում, կառավարության շենքի առաջ, տարբեր հանդիպումներում նրան մոտեցող անձինք դեռ հասարակություն չեն։ Կոնկրետ այս դեպքում նրան մոտեցած անձինք հոգեկան խնդիրներ ունեն, հաշվառման են կանգնած հոգեբուժարանում։ Վաղը նրան կարող են մոտենալ տարբեր հանցագործներ, խաբեբաներ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նորայր says:

    Հիմա մի հարց` ով է հոգեկան հիվանդ` այս մարդիկ, թե հոգեկան հիվանդներին հասարակությունից զատող տուպոյ լրագրողիկը?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31