Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար խաղեր

Հոկտեմբեր 15,2016 10:00

Հայաստանում անցած ՀԱՊԿ միջոցառումների գլխավոր արդյունքն այն չէր, որ մեր երկրի ներկայացուցիչն այդպես էլ չդարձավ այդ կազմակերպության գլխավոր քարտուղար: Ոչ էլ այն էր, որ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը «դիվանագիտական հարբուխով» հիվանդացավ: Դրանք մանրուքներ էին: Ի՞նչ պիտի աներ հայ գեներալը ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնում, երբ այդ կազմակերպությունը կոչված է բացառապես սպասարկելու Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը: Կարեւորն այստեղ հենց այդ շահերն են, որոնք, ցավոք, այս պահին կտրուկ հակադրվում են Միացյալ Նահանգների շահերին:

Երեւանում «ահաբեկչական կազմակերպությունների» ցանկի հաստատումն այդ հակասությունների դրսեւորումներից մեկն է: Եվ խոսքն այստեղ, ինչպես հասկանում եք, ոչ թե Եվրասիական տարածաշրջանի, այլ Սիրիայի մասին է, որտեղ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները գրեթե պատերազմում են միմյանց դեմ: Հենց այդ հողի վրա էլ առաջանում է «ահաբեկչություն» եզրի, մեղմ ասած, տարընթերցումը: Ռուսաստանի համար Ասադի դեմ կռվող զինված ապստամբներն ահաբեկիչներ են, իսկ Միացյալ Նահանգների համար՝ «ընդդիմադիրներ»: Երկու դեպքում էլ գնահատականները, կարծես թե, չեն արտացոլում իրականությունը: Իշխանության դեմ զինված պայքարն, անշուշտ, պարտադիր չէ, որ լինի ահաբեկչություն: Մյուս կողմից՝ ընդդիմությունն, ինձ թվում է, չի կարող զինված լինել:

Խփե՞լ, թե՞ չխփել «ընդդիմադիրներին» (մի եզրաբանությամբ) կամ «ահաբեկիչներին» (մեկ այլ եզրաբանությամբ)՝ ահա սա է երկու տերությունների տարաձայնությունների հիմքը, որովհետեւ ռուսները հովանավորում են Ասադին, իսկ ամերիկացիները՝ «կալաշնիկով» եւ հրետանի ունեցող «ընդդիմադիրներին»: Եվ ահա այս վեճին Ռուսաստանը մասնակից է դարձնում եւս չորս երկրների, մասնավորապես՝ Հայաստանին, որը բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ Սիրիայում բազմահազարանոց հայ համայնք ունենալու պատճառով ավելի լավ է՝ չեզոք դիրք զբաղեցներ: Բայց ոչ՝ մենք հայտնվել ենք «ռուսական դաշինքում» եւ մեր բախտակիցների հետ միասին պարտադրված ենք ստորագրել Ռուսաստանի դեմ տված «ահաբեկչական խմբերի ցուցակները»:

Ի տարբերություն «արեւմտամետների»՝ ես կարծում եմ, որ «ամերիկյան դաշինքը» նույնպես մեզ դեմ կտար ինչ-ինչ թղթեր, որոնք մենք պարտադրված կլինեինք ստորագրել: Եվ դարձյալ՝ ի տարբերություն նրանց, չեմ կարծում, որ մի բեւեռը չարիքի մարմնավորումն է, իսկ մյուսը՝ բոցավառ մարդասիրության: Իդեալական կլիներ ընդհանրապես չմտնել օտար խաղերի մեջ: Բայց քանի որ դա գործնականում հնարավոր չէ, պետք է գոնե, խաղի մեջ մտնելով, ինչ-որ օգուտներ քաղել: Ահա այդ օգուտներն են, որ չեն երեւում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Օտար խաղերի մեջ չմտնելու համար մենք պետք է ոչ թե անգործության մատնվենք, այլ սեփական խաղերը խաղանք: Խնձոր գումարած տանձ հավասար է երկու միրգ, բայց խնձոր գումարած միրգ հավասար է անհեթեթության, պետություն ու գերպետություն՝ դրանք տարբեր աստիճաններ են եւ իրար գումարելը անհեթեթություն է: Ո՞րն է մեր խաղը՝ տեղաբնիկ ազգերի պետականություններով միավորվել ու տեղաբնիկների գերպետություն ստեղծել՝ ի հակակշիռ այսօր արդյունավետ գործող ու զարգացող քոչվորների գերպետությունների: Միավորվել՝ նշանակում է ազգայնացնել ուժը, օրենքն ու դրամատնտեսությունը եւ նոր միայն գումարել տեղաբնիկ ազգերի ուժը, օրենքն ու դրամատնտեսությունը: Իսկ ազգայնացնել նշանակում է ունենալ ուժի, օրենքի ու դրամատնտեսության ազգային սեփական արտադրություն ու դրանց պահեստամասերի արտադրություն: Քոչվորների ու քրեական կառուցվածքների հաջողության իմաստը հենց նրանում է, որ նրանց հաջողվել է միավորել այդ երեք ռազմավարական միջոցները՝ ուժը, օրենքն ու դրամատնտեսությունը եւ խափանել դրանց միավորումը տեղաբնիկների ու օրինավորների մոտ, կարճ ասած, ամեն ինչ աստծո կամքն է եւ ինչքան շուտ հրաժարվենք աստվածացնելուց պետական պաշտոնյաներին, գերպետություններին ու հանգամանքներին, այնքան շուտ աստվածահաճո գործողություններ կանենք:

  2. araqel says:

    ամենակարևորը այն է, որ իրականում ոչ մեկի վեջն էլ չի, թե ում կողմից է “կռվում” Հայաստանը, ու դա է մեզ փրկում հակառակ կողմի “դատաստանից”:
    “Ապյատ Վլաստ մենյայետսյա” գլխարկների ժողովածուն պետք է պինդ պահել ու խնամել: Բոլորից առավել, այն մեզ է պետք

  3. Հ.Շ. says:

    Մէջբերում՝ «ահա այդ օգուտներն են, որ չեն երեւում» :

    Կարելի է առարկել թէ կան հատուկ օգուտներ, որոնք երեւելի չեն ըլլար, չեն կարող լինել: Սակայն շատ տեսական կամ ենթակայական է լինելու խորհրդածման այդ ուղին: Ուրեմն ընդհակառակն՝ հենինք պարզապէս հաստատ, փաստացի տվյալների վրա:

    Անցած մօտաւորապէս 150 տարիները եթէ վերցնենք միայն, Պատմութեան լոյսին տակ, լաւն ել, վատն ել նկատի առնելով – այսինքն հաշվեհարդարի տրամաբանությամբ -, բացահայտ է որ էական ձեռքբերումներ ենք ունեցել, որոնցմէ բաժին մը հաջողել ենք պահել, մաս մըն ալ ետ ենք կորցրել, հիմնականօրէն մեր հանցանքով:

    Այդ պահպանված օգուտներից կարգին, եկէք նշենք մի հատը միայն՝ այժմու Հայաստանի գոյությունը: Երեւի փոքր բան չի, հա՞… Կշիռի մյուս կողմը որքան որ ալ վատ բաներ լեցնենք…

    Ապա, նոյնպէս Պատմության փաստացի լոյսին տակ, վերհիշենք թէ Արեւմուտքից՝ որքան վնաս ենք ստացել: Եւ այդտեղ հաշվեհարթարի հարց իսկ չկա, որովհետեւ, պատրաքներից անդին, ոչ մի իսկական, շոփափելի օգուտ չի եղել: Այդ ուղղությամբ, վնասները հստակօրէն «երեվելի են»…

    Այս տարրական վերլուծման հիման վրա, հեշտ կը դառնա դիրքորոշվիլ: Նոյնպէս հեշտ կը դառնա դիմադրել քանդիչ ազդեցություններից, հեռու մնալ քաղաքական խաղերից, ձերբազատվիլ զուտ գաղափարաբանական ցնորքներից: (Հատկապէս այս վերջին կէտի կապակցությամբ, տպաւորիչ է Հայաստանի երիտասարդության առողջամտությունը: Անոնցմէ մեծամասնությունը չի խաբվում, գոնէ այս ոլորտում: Կարող է որ անոնք – բնականաբար – սիրեն արեւմտյան բարքերը, կենցաղն ու մշակոյթը, սակայն ատով հանդերձ չեն ընկնում քաղաքական խնդրո առարկա ծուղակների մէջ: Հայության Արեւմտամետ հոսանքը հիմնականօրէն բաղկացած է Արեւմուտքի մէջ ապրող կամ տեղափոխված կարգ մը հայերէ: Իսկ Հայաստանում՝ Արեւմուտքից եկած մի քանի հայրենադարձներէ, եւ Սովետից մնացած ժամանակավրէպ այլախոհներէ: )

    • araqel says:

      Կարճ ասած Ռուսաստանի շնորհի՞վ է, որ Հայաստանը կա: Իսկ Արևմուտքը հիմնականում վնասներ է տվել Հայաստանին:
      Հետաքրքիր է, Դու՞ք որ սերունդն եք, որ ապրելով Արևմուտքում ու վայելելով Արևմուտքը, այստեղ որպես հայազգի քարոզում եք ռուսա-սիրություն ու արևմտա-ատելություն:
      Իլուզիոն-գունավոր երազային պատկերացում ունեք Ռուսաստանի մասին:
      Վստահ եմ, որ ձեր միջոցները ձեզ թույլ կտան որ գնաք ու որպես տեղացի գոնե մի ամիս ապրեք ասենք Մոսկվայում, ու հետո ավելի ռեալ, հողի վրա կխոսանք, ռուսա-սիրությունց ու արևմտա-ատրելությունից

      • Հ.Շ. says:

        սիրելի Առաքել

        դիտողություններդ մասամբ արդարացի են,
        սակայն մանաւանդ խորքին վերաբերեալ,
        գրածս հակասող բան չտեսա հակազդեցութեանդ մէջ

        իրողություն չէ՞ որ 1918-ին,
        բազմաթիւ դարերի անհետացումէ ետք,
        Հայաստանը վերագոյացաւ որպէս երկիր եւ պետություն,
        շնորհիւ Համաշխարհային Ա. Պատերազմի ընթացքին ռուս-թրքական ճակատի վրայ հայերու առաջխաղացքին, ռուսական բանակի ընդմէջէն

        մինչ, նախորդող դարերու ընթացքին,
        դեռ լաւագոյն պարագային՝ Արեւմուտքը միայն հոյսեր սրսկեց մեր մէջ,
        առանց երբեք, որեվէ գործնական ընթացք տալու իր խոստումներին,
        այլ նոյնիսկ, հաճախ՝ կատարելով հակառակը, մեր ազգային շահերի դէմ աշխատելով

        իսկ 1921-ին,
        եթէ Հայաստանի չմիանար Խորհրդային Միության,
        ճիշդ չէ՞ որ Թուրքիան զայն կուլ էր տալու,
        – առանց որ Արեւմուտքը ոչ մի բան անի, խոչընդոտելու համար անոր –

        իրողությունների վերաբերեալ սխալ կա՞,
        պատմական ժամանակակից տվյալների վերաբերեալ այս նվազագոյն հիշեցումների մէջ…

        գոնէ միայն այսքանի դիմաց,
        խնդրեմ ինծ’ ասես թէ երբեվիցէ ի՞նչ բան էք արդյոք մենք ստացել Արեւմուտքից. գործնական եւ իսկական գետնի վրայ.

        եւ դեռ չեմ խօսում բազմաթիւ այլ բաների մասին,
        կեդրոնանալու համար միայն ամէնաէական նիւթին վրա՝ այժմու Հայաստանի տարրական գոյացումն ու գոյատեվումը

        խմդրեմ, լուսաբանէ,
        թերեւս մի բան սովորեմ

        • Հ.Շ. says:

          Յ.Գ. «սիրո» եւ «ատելության» հետ ոչ մի կապ չունին ըսածներս. ճիշդ հակառակը, պարզօրէն հիմնվում եմ գետնաքարշ, առարկայական իրողությունների վրա, քանզի զգացական/տեսական/զուտ գաղափարական մօտեցումն է որ մեր Տունն է քանդում – այդ մէկն ալ, պատմության լոյսի տակ, լաւապէս հաստատված իրողություն է –

          նկատի ունենալով որ Արեւմուտքի կողմէ,
          լաւագոյն պարագային՝ ոչ մի օգուտ չենք տեսել,
          (խնդրեմ, ինծ’ նման, իսկական օրինակ մը տաս, փաստելու համար հակառակը)
          սակայն նաեւ բազմիցս վնաս ենք կրել
          (ուզո՞ւմ ես օրինակներ… սիրով կը հայթայթեմ… սակայն ճիշդ ձեւը չէ բանավէճելու, մինչեւ այն ատեն որ նախնական հաստատումներիս դէմ, ըստ էության, որեւէ հիմնավորված առարկություն չլսվեցաւ…)

          մի խօսքով, տրամաբանականօրէն, անհասկնալի են Հայաստանի մէջ հակառուս դիրքորոշումները. զգացականօրէն/հոգեբանականօրէն հասկնալի են, խնկդիր չկա, քանզի հուսահատ անձը պատրաստ է որեւէ երազ գրկելու, որեվէ պատրանքի հավատալու. սակայն օգտակար կը լինի երբեմն մտածել իրականության հիման վրա.

          իսկ եթէ պատմությամբ եւ առարկայական տվյալներով ոչ ոք հետաքրքրված է, նորէն՝ տարրական տրամաբանության դէմ է առարկելը թէ, Ռուսաստանի նկատմամբ հոռեգոյն պատկերացումով անգամ, ան ավելի վնասակար է մեզի համար քան թէ Արեվմուտքը. եթէ պարզապէս նկատի ունենանք, միայն եւ նվազագոյնը՝ ՆԱՏՕ-ի իրողությունը: Որ հատկապէս այժմէական դարձած է այս օրերին, ԱՄՆ-Ռուսաստան համաշխարհային լայնածավալ բախումի պատճառով, որու գոնէ մէկ բացայայտ ճակատը նշում է վերեվ Խմբագիրը:

        • araqel says:

          Այնքան պրիմիտիվ, միակողմանի, կասեի միաչքանի ներկայացում է պատմական ընթացի, որ վիճել անմիտ է:
          Միայն էն ասեմ, որ ցեղասպանության հիմնական գրգռիչները Մոսկվայում էին նստում: Նրանց տված օդի մեջ խոստումներին հավ ատալով է, որ մեր ռուսաստանաբնակ էլիտան հիմնեց Մոսկվայում դաշնակցական կուսակցությունը ու սկսեց համաթուրքականա արշավը, որը վերջացավ վերջնական հայաթափումով:
          Էլ չեմ ասում ոնց լքեցին հայկական անառիկ Կարսը ու մեզ թողեցին անհավասար կռվի մեջ:
          Էլ չեմ ասում Մոսկվայի պայմանգիր, Նախիջևան, Արցախ…. մեր թվերից Գետաշեն ու Մարտունաշեն, Շահումյան, … ռուսական-սովետական բանակ… հայաթափում, տանկերով խաղաղ բնակչության բնաջնջում,… էլ չեմ ասում Ռագոզին, մահաբեր զենքի “վաճառք” թուրքին… էլ չեմ ասում էսօրվա թուրք-ռուսական հերթական “դաշինք” , որի զոհերը կարծես թե էս անգամ լինելու են քրդերը… և այլն և այլն..
          Երբ՞ է վերջապես հայը հասկանալու, որ թուրքի ու ռուսի մեջ ոչ մի էական տարբերություն չկա: Երկուսն էլ ռազմական պետություններն են, որոնց ֆունկցիան եղած տարածքները ստրկական վիճակում պահելն է:
          Պետք չի լինել թուքա-ռուսա…տյաց, բայց որ նրանց արև երդվես ու ասես, որ իրանց շնորհիվ է որ մենք կանք, դա աբսուրդի թատրոնի բեմադրությունից է:

          Հ.Գ. Ու սովետական-ռամկավարական հեքիաթ գրքեր կարդալուն զուգահեռ լավ կլինի իրական պատմական դեպքերի մասին կարդալ: Ինչքան էլ որ գրքերը վառեն:

          • Հ.Շ. says:

            Առաքել ջան, գրում ես՝
            « Այնքան (…) միաչքանի ներկայացում է պատմական ընթացի,
            որ վիճել անմիտ է: »

            ուալլա հապիպի, ահա նորեն ապացոյց մը որ «ձեր» մօտ`
            միաչքանի իրոք թագաւո՛ր է

            բառացիօրէն (Լևոն VII, 1945- (Աստված կեանքը երկարէ) )

            ան, գոնե լուրջ գիրքեր կարդացած է,
            եւ Պատմությունից մի բան գիտէ

            լաւ մնա, ‘լի՜

  4. araqel says:

    իմ համար լրիվ անհասկանալի է մնում, թե ապրելով Կանադայում, ոնց էք “հաջողացրել” դառնալ հակա-արևմտյան ու ռուսա-սեր:
    Ու այն ֆոնի վրա, որ անձամբ կանադական կառավարությունն է արել ու անում է մինչ օրս հայեր ու Հայաստանի համար: Միայն վերջին 25000 սիրահայերի ներգաղթի արտոնյալ պայմանների ստեղծումը ու իրենց ամեն ինչով օգնումը մի շտրիխ է ընդամենը: ՈՒ դա այն դեպքում , երբ Ռուսաստանը ռումբեր է թափում այդ նույն սիրիահայերի գլխին արդեն երկար ժամանակ է, շարունակելով նույն ցեղասպանությունը, ինչ սկսել էին իր պապերը 180 տարի առաջ:

    • Հ.Շ. says:

      սիրելի Առաքել

      վերեւ ակնարկած էիք «իլուզիոն-գունավոր երազային պատկերացում»ի

      թոյլ տուէք որ ասեմ թէ դուք է որ այդպիսի պատկերացում ունէք, հաստատ, այս պարագային, Կանադայի նկատմամբ

      այո, լաւ բաներ կը կատարէ երբեմն Կանադան, եւ արեւմտյան երկիրների մէջ ամեահանդուրժելիների շարքին է, լինելով հանդերձ Թուրքիայի դաշնակից

      ձեզ կը վստահեցնեմ սակայն որ Սուրիահայերի մեծամասնությունը խնդիր չունեն Ռուսաստանի հետ, այլ ընդհակառակն. որովհետեւ անոնք Պաշար Էլ Ասատի կողմից են, լաւ են հասկացել որ ԱՄՆ-ն է որ վեց տարիներէ ի վեր ջանք է թափում Սուրիան քայքայելու (ոնց որ հաջողեցաւ, շրջանի այլ երկիրների պարագային. Ռուսաստանի թափած ռումբերը ոչինչ են, այդ ամբողջ շրջանում Արեւմուտքի գործած անասելի ավերների բաղդատած), թէ ԱՄՆ-ն է, ի միջի այլոց, ծնունդ տվել ISIS-ին եւ բոլոր մյուս նոյնանման բարբարոս շարժումներին (անոնց միջոցաւ ձերբազատվելու համար շրջանի պետական վարչակարգերից), եւ հետեւաբար այդ Սուրիահայերը երախտագէտ են Ռուսաստանի նկատմամբ, որովհետեւ ան գոնէ մի բան անում է, դէմ դնելու համար ԱՄՆի հրեշային ծրագիրներին այդ տարածքաշրջանում.

      նաեւ ձեզ կը հավաստիացնեմ որ, համեմատական արգով, Կանադա տեղափոխված հայերը աւելի դժգոհ են քան թէ Հայաստան հայրենադարձողները. իսկ եթէ արեւմտյան պետությունները ընդունում են Սուրիոյ հայերին (սակայն ոչ անոնց «ամեն ինչով օգնելով», ուղղակի առասպել է այդ), հիմնական երկու պատճառներ կան ատոր վերաբերյալ՝

      ա. նկատի ունենալով որ Միջին Արեւելքից որոշակի թիւով փախստականներ ստանձնած են ընդունիլ, առանց բացահայտօրէն ասելու անշուշտ՝ առաջնահերթություն են տալիս ոչ-մահմետականներին,

      բ. Արեւմուտքի միշտ քաջալերած է որ հայերը տեղափոխվին իր ծոցը, որպէսզի Հայաստանը մնա տկար, խոցելի.

      • Հ.Շ. says:

        Հայաստանում տարրական տեղեկությունների լայնատարած պակասը ափսոսալի է:

        Բացահայտ իրողություն է որ Միջին Արեւելքում հայերը – որոնք դրսում ամենաշատը հայ են մնացել – համարյա թէ միաձայնությամբ դէմ են Արեւմուտքին եւ անոնց շրջանի դաշնակիցներին, եւ հատկապէս մօտ՝ Պարսկաստանին եւ անոր այլազան ճիւղավորումներին: Հետեւաբար, անոնք էապէս բարիացակամ կարծիք ունին նաեւ Ռուսաստանի նկատմամբ:

        Իսկ Արեւմուտքի մէջ, ոչ միայն շատ մը հայեր, ոչ միայն շատ մը այլ ազգությամբ քաղաքացիներ, այլ մինչեւ իսկ բնիկ տեղացիներ, այդքան ել վատ աչքով չեն նայում Ռուսաստանին, որովհետեվ կուլ չեն տալիս տիրող կոպիտ պրոպագանդան, եւ աւելի զզված ու ընդվզած են իրենց ապրած երկրի կառավարութեան վարած քստմնելի քաղաքականությամբ աշխարհի տարածքին:

        • araqel says:

          Աղոտ պատկերացում ունեմ, որ ձեր ազգականները եղել են էն մարդկանց շարքում, ովքեր կազմակերպեցին հայերի խաբուսիկ “հայրենադարձություն” դեպի ստալինի ճիրաններ, իսկ իրենք շարունակեցին ապրել իրենց ատելի արևմուտքում ու հիմա էլ այդ նույն արևմուտքի մարդասիրության հաշվին “բարե-գործի” հեղինակություն են աշխատում ձեռք բերել Հայաստանում:

          • Հ.Շ. says:

            միայն այս կէտին վրա չէ որ ձեր պատկերացումները աղոտ են,
            նոյնիսկ շատ աղոտ

            ոչ ես, ոչ ել ընտանիքիս ոեւէ անդամը, ոչ մէկ «հեղինակություն» չունինք Հայաստանում. պարզապէս, ինչպէս շատ մը Սփիւռքահայեր, կը ջանանք օգտակար ըլլալ Մայր Հայրենիքին, որքան որ կարելի է.

            երկրի մը մէջ կարելի է ապրիլ, անխռով, առանց համաձայն ըլլալու երկրի արտաքին քաղաքականության. շատ սովորական երեւոյթ է. իսկ ինչպէս արդէն ասացի, Կանադան Արեւմուտքի համեմատաբար ամենաբարի երկիրներից է.

  5. araqel says:

    Հ.Շ.
    Ես Կանադայի քաղաքացի եմ:
    Այժմ իմ հետ աշխատում են 2 սիրիահայ, ովքեր դեռ մեկ տարի չկա, որ տեղափոխվել են Տորոնտո: Շատ մոտիկ հարաբերություններ ունեմ Տորոնտոյի Հայ Կենտրոնի հետ, և Օուկվիլի ծխական համայքների հետ:
    Այնպես որ Իմ համար ձեր պրոպագանդիստական հնարքները ընդամնեը ծիծաղելի են:
    Շատ լավ գիտեմ նաև հայաստան գաղթած սիրահայերի մասին, քանի որ Տորոնտո գաղթածների մեծ մասի ընտանիքի անդամների որոշ մասը Հայաստանում է, ու որոնց ամենօրյա երազանքն է ընկնել Կանադա կամ Եվրոպա:
    Էնպես որ հեքիաթներ մի պատմեք գոնե ինձ:

    Ու վերջին հաշվով, էլի եմ հարցնում, ո՞նց եք կարողամում ձեր այսպիսի արևմտա-ատելությամբ ապրել արևմուտքում: Դա կքայքայի ձեր առողջությունը:
    Ինչի՞ չտեղափոխվել Ռուսաստան, ու այնտեղ երջանիկ ապրել, աշխարհի փրկիչ երկրում, որպես այդ երկրի լիիրավ քաղաքացի: Մանավանդ, որ Ռուաստանը հիմա աջ ու ձախ քաղաքացիություն է բաժանում, մանավանդ հայազգիներին:

    • Հ.Շ. says:

      դեհ, հիմա հստակացաւ, Առաքել…

      դու ուրեմն Հայաստանը լքողներից ես, եւ այդ ել՝ շուտվանից, քանի որ արդէն Քանատացի եղել ես – չեմ ակնարկում միայն քաղաքացիութեանդ … –
      բարի վայելում

      սակայն անհրաժե՞շտ է որ, Հայրենիքը լքելուց հետո,
      տակավին դրսից, հեռվից, շարունակէք վրան թքել

      երեվի արդարացնել ջանալու համար է դասալքությունը

      • araqel says:

        էլի եմ հարցնում, ո՞նց եք կարողամում ձեր այսպիսի արևմտա-ատելությամբ ապրել արևմուտքում: Դա կքայքայի ձեր առողջությունը: Ինչի՞ չտեղափոխվել Ռուսաստան, ու այնտեղ երջանիկ ապրել, աշխարհի փրկիչ երկրում, որպես այդ երկրի լիիրավ քաղաքացի: Մանավանդ, որ Ռուաստանը հիմա աջ ու ձախ քաղաքացիություն է բաժանում, մանավանդ հայազգիներին:
        😀 😀 😀

        • Հ.Շ. says:

          հետաքրքիր է, անվերջ խօսում էք ատելության մասին…

          սակայն ես փաստօրէն նվազ եմ ատում Կանատան քան թէ դուք՝ Հայաստանը

          որովհետեւ ես չեմ լքում իմ ապրած տեղս, մեկնելու համար ուրիշ աշխարհ, այնտեղից դեռ քարկոծելու, վարկաբեկելուհամար լքած երկիրս. ոնց որ անում են ձեր նման Հայաստանից փախած հայերի մէկ կարեվոր մասը…

          ամէն դէպքում,
          չհասկացա թէ ատելությունը ինչ կապ ունի ըսածներիս հետ՝

          . ըստ ժամանակակից Պատմության բազմաթիւ դրվագներին – եթէ բացառենք դավադրական ծայրահեղ եւ զվարճալի վարկածներ (օրինակի համար՝ թէ Ռուսաստանը կատարած է եղեր Հայոց Ցեղասպանությունը… այս մէկը, նոր էր…), Արեւմուտքը շատ խոստումներ ըրած է Հայութեան, սակայն միայն վնաս բերած է անոր

          . ՆԱՏՕ-ի հիման վրայ, Արեւմուտքը Թուրքիայի դաշնակիցն է, բառացիօրէն.

          ո՞ւր է այստեղ ատելությունը !

          այս է խնդիրը, երբ իրողությունները կը շփոթվին զգացումների հետ… երկու ուղղությամբ շփոթ մը, անշուշտ…

          • araqel says:

            ՀԱՐՑ: Ինչի՞ չտեղափոխվել Ռուսաստան, ու այնտեղ երջանիկ ապրել, աշխարհի փրկիչ երկրում, որպես այդ երկրի լիիրավ քաղաքացի:

            Պատասխան- օդի մեջ թափահարումներ 😀

  6. Armen says:

    Հարգելի Հայեր,

    Օտար խաղերը մի կողմ, բա որ մեր հայրենակիցները

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31