Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օլիմպիական խաղերին մասնակցած մարզաձեւերի հավաքականները հաշվետվություն են տալիս նախարարությանը

Հոկտեմբեր 15,2016 13:00

Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբին երեկ առաջինը հաշվետու եղավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նա ներկայացրեց Ռիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստական քառամյա փուլում կատարված աշխատանքները՝ ուսումնամարզական հավաքների կազմակերպման վայր եւ պայմանների արդյունավետություն, նպատակահարմարություն եւ այլ հարցեր:

Մասնագետը ընդգծեց, որ այժմվանից է սկսվում 2020 թվականին Տոկիոյի օլիմպիական խաղերին մարզիկների ներգրավման ռազմավարությունը: Փաշիկ Ալավերդյանի համոզմամբ, մարզիկի (ծանրորդի) նախապատրաստումը հերթական օլիմպիական խաղերին սկսվում է այն պահից, երբ նա ընթացիկ խաղերի մրցահարթակում ծանրաձողը վայր է դնում: Նա նշեց նաեւ մարզիկների հետ աշխատող սպորտային հոգեբանի կարեւորությունը, որն անհրաժեշտ է հատկապես վնասվածքներից հետո:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցությունը ամառային 31-րդ օլիմպիական խաղերին գնահատվել է լավ:

 
Ա. Հ.

«Առավոտ»

14.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31