Հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայում բեռնատար ավտոմեքենայի հետ բախված ավտոբուսի ուղեւորների թվում են Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչներ Աղվան եւ Արարատ Ալեքսանյանները: Նրանք հորեղբոր որդիներ են:
Բաղանիս համայնքի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ նրանք քերծվածքներ, սալջարդեր ունեն, սակայն, բարեբախտաբար, կոտրվածքներ չունեն: Ն. Սահակյանը չգիտի,թե նրանք վթարից տուժածների թվո՞ւմ են, ովքեր ինքնաթիռով այսօր տեղափոխվել են Հայաստան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ