Կամավորականների պահեստային գումարտակ ձեւավորելու Դաշնակցության նախաձեռնությունը ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը համարում է այդ կուսակցության հերթական նախընտրական հետաքրքիր քայլը:
«Ընտրություններից առաջ հետաքրքիր քայլ է, անունը դնում են կամավորականների պահեստային գումարտակ: Էդ ինչով են զինելու, հագցնելու, որտեղից այդքան գումար: Ինչ կամավորականների մասին է խոսքը, այսինքն` դրանով նրանք ընդգծում են, որ Հայաստանում չկա՞ պաշտպանության նախարարություն, չկա՞ն զինկոմիսարիատներ, հավաքներ չկա՞ն, եթե այդքանը գիտեք, բարձրաձայնեք, խոսեք, Ազգային ժողովում խմբակցություն ունեք:
Եթե երկրի պաշտպանությունը կամավոր սկզբունքով պետք է լինի, նշանակում է պետություն գոյություն չունի: Ընտրություններին մնացել է մի քանի ամիս, կամաց-կամաց զինվորագրում են իրենց կուսակցության անդամ»,- նման կարծիք Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ազատամարտիկը:
Գումարտակի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում, իսկ ազատամարտիկ Սարուխանյանը հիշեցնում է ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ շատ կամավորականներ այդպես էլ չկարողացան սահման հասնել. «Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ կամավորներ էին գրվում, ջոկատավորվում եւ ցանկանում գնալ սահման, տղաներին ասում էին՝ ոչ, միայն երկրապահի միջոցով, բա դաշնակներ, չգիտե՞ք՝ եթե ուզենան գնալ, կդիմեն երկրապահներին, նրանք էլ կուղարկեն: Էս ինչ ձեւեր են: Այսքան ժամանակ չտեսա, որ դաշնակցականները մի օր ասեն՝ բանակում թալանվեց էսքան բան, ապրիլյան դեպքերից հետո գեներալներ բռնեցին, կալանավորեցին, գործից հանեցին, ո՞ւր են դրանց գործերը, քանի ամիս անցել է, ինչ եղան: Ես շատ հստակ գիտեմ՝ ազատորեն ման են գալիս, բա թող դաշնակցականները դրանց մասին խոսեն»:
Կարդացեք նաև
Գագիկ Սարուխանյանը պնդում է՝ այս պահին ռազմական լայնածավալ գործողություններ սկսվելու ազդանշան չկա. «Այս պահին կամավորականների գումարտակի ձեւավորման անհրաժեշտություն չկա Եթե գաղտնի տեղեկություն ունեն, որ լայնածավալ ռազմական գործողություններ են սպառնում, հալալ է իրենց: Ես գտնում եմ, որ կամավորականությունը լավ է, բայց քանի դեռ չկա զինկոմիսարիատների հստակ գործունեություն, կամավորականությունը երկիր չի փրկի: Սա 96 թվականի պատերազմը չէ, երբ երկու կողմն էլ ոչ բանակ ունեին, ոչ՝ կառավարման օղակներ ու որսորդական հրացաններով գնում էին պատերազմելու ու ապացուցեցին, որ հայ բազուկն ավելի ուժեղ է:
Այսօրվա պատերազմին, ունենք պետություն, զինկոմիսարիատներ, ամեն ինչ ունենք, ինչ կամավորականության մասին է խոսքը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ակնառու օրինակ, երբ անտեղյակ, բայց միտումնավոր խեղաթյուրող ու ստող մարդը խոսում է չհասկացած բաներից, փորձելով արատավորել որևէ արժեք։
Գագուլիկին ասեք, որ այդ պահեստազորային գումարտակը արդեն 2,5 տարի է գոյություն ունի, կազմավորվել է անմիջապես ապրիլյան պատերազմից հետո՝ այդ պատերազմին մեկնած ու մարտական հերթապահություն իրականացրած կամավորականների հիման վրա, գործում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ենթակայությամբ, գումարտակի մարտիկները գրանցված ու հաշվառված են իրենց բնակության տարածքի զինկոմիսարիատներում, ու գումարտակն արդեն մի քանի անգամ զորավարժանքային հավաքներ ու զինավարժություններ է իրականացրել։