Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներին Բիսլանից հատուկ չվերթով Երևան տեղափոխող ինքնաթիռը։
Նրանց դիմավորեցին հարազատներն ու մտերիմները։ Օդանավակայանում հատուկ չվերթով ինքնաթիռի ուղևորներին դիմավորելու էր եկել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում նախարարն ընդգծեց, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Վթարից տուժած այն ուղևորները, ովքեր տրանսպորտի կարիք ունեին, նախարարության տրամադրած մեքենաներով տեղափոխվեցին իրենց բնակավայրեր։
Բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող ուղևորները շտապ օգնության մեքենաներով տեղափոխվեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն