Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն ուղղակի հոգնել է…». Զովունիի նախկին գյուղապետի հայցը մերժվեց. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2016 20:25

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 2-ին Զովունիի համայնքապետի ընտրություններում հաղթել է անկուսակցական Վրույր Սիմոնյանը: Գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ 27 ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացրած արդյունքները: Այսօր վարչական դատարանը Սերժիկ Ավետիսյանի հայցը մերժեց, ինչին Վրույր Սիմոնյանի՝ դատական նիստին ներկա կողմնակիցները ծափահարություններով արձագանքեցին:

sam_5785

«20 տարի հետո առաջին անգամ ժողովուրդը, վերջապես, հասկացավ, որ պետք է տեր կանգնի իր ձայնին: Իմ՝ 27/1 տեղամասում չի եղել ոչ մի խախտում: Առաջին անգամ Զովունիի ժողովուրդը համոզվեց, որ կարելի է անցկացնել արդար ընտրություններ»,-նիստի ավարտից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց թիվ 27 ընտրատարածքի առաջին ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սարգիս Ղազարյանը:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Զովունիի բնակիչների ընտրությունը եղավ ոչ թե նախկինում 20 տարի պաշտոնավարած ՀՀԿ-ական Սերժիկ Ավետիսյանը, այլ Վրույր Սիմոնյանը: «Ամեն անգամ Զովունիում անարդար ընտրություններ են տեղի ունեցել: Իսկ այս անգամ ժողովուրդն ուղղակի հոգնել է, բաժակը լցվել է: Մարդն իր ձայնը եկել-տվել է Վրույր Սիմոնյանին՝ ո՞վ է մեղավոր…»,-ասաց Սարգիս Ղազարյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Զովունիի գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի տեսակետը՝ Aravot.am-ի առաջիկա հրապարակումներում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31