Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Եղնուկյանի բողոքը՝ տեսակցությունների արգելանքի մասին

Հոկտեմբեր 14,2016 20:10

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դատախազի կողմից տեսակցությունների արգելանքի մասին որոշման դեմ բողոքի քննությունը:

Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել բողոքը: Դահլիճում ներկաները բացականչեցին՝ «Ամոթ»:

Դատարանը դիմեց Եղնուկյանին. «Պարո՛ն Եղնուկյան, դատարանը համապատասխան որոշումը ինչպես Ձեզ, այնպես էլ Ձեր պաշտպանին կուղարկի: Կարծում եմ՝ որոշման արձանագրված փաստարկները առավել քան համոզիչ են լինելու Ձեզ համար: Որոշումը կարող եք բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում տասնօրյա ժամկետում: Ձեզ, Ձեր մայրիկին, Ձեր ընտանիքի անդամներին ես քաջ առողջություն եմ մաղթում»:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31