Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր քննվել Կարո Եղնուկյանի՝ դատախազի կողմից տեսակցությունների արգելման մասին որոշման դեմ բողոքը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը դատական նիստի ընթացքում անդրադարձավ բողոքի հատվածին, որտեղ ասվում է՝ ««Սասնա ծռեր» խմբի տղաները բոլորը գտնվում են կալանավորված վիճակում. «Դեռեւս մեզ համար անհայտ տերմինոլոգիա է, թե ինչ է նշանակում «Սասնա ծռերի» տղաներ: Եթե խոսքը պարեկապահակետային ծառայության գունդը զավթած անձանց մասին է, ապա եթե պաշտպանական կողմը այդպիսի տեղեկատվության է տիրապետում, որ բոլորն անխտիր կալանավորված են, թերեւս նախաքննության գաղտնիք է»:
Պետրոս Պետրոսյանը նշեց, որ նախաքննական մարմինը պատշաճ է գործել, իսկ ամբողջ բողոքն անհիմն է, նա խնդրեց ամբողջովին մերժել ներկայացրած բողոքը:
Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց դատարան նյութեր ներկայացնել, իսկ եթե չկա նշանակում է, որ բողոքը հիմնավորված է: Պետրոս Պետրոսյանը խնդրեց ներկայացրած նյութերի շրջանակում բողոքը քննել՝ հաշվի անել նախաքննական գաղտնիքը: Տիգրան Հայրապետյանը առաջարկեց նման նյութերի առկայության դեպքում դռնփակ դատական նիստի շրջանում ուսումնասիրել դրանք: Ըստ նրա, դա չի կարող դա հիմք հանդիսանալ դատարանի համար: Դատավորը պատասխանեց, որ նախաքննական գաղտնիքը հասարակությունից չէ, այլ կողմերից նաեւ դատարանից:
Կարդացեք նաև
Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ երեք ամիս է կալանավորված է այդ գաղտնի նյութերի պատճառով: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Անհայտ տերմինոլոգիա է նաեւ արդարություն , ազնվություն, անկաշառ դատավարություն եւ հայրենասիրություն: