Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Ռոստովի նահանգապետին

Հոկտեմբեր 14,2016 18:30

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Գոլուբևի մասնակցությունը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նոր թափ կհաղորդի  տարածաշրջանային փոխգործակցությանը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի իրացման նպատակով հայկական կողմն առաջիկայում ռուս գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել համագործակցության զարգացումը մի շարք ոլորտներում, այդ թվում գյուղատնտեսության և զբոսաշրջության:

Ռոստովի նահանգապետը նշել է, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի և գործարար շրջանակների հետ փոխգործակցության զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը նպաստելու նպատակով: Այդ գործում Վասիլի Գոլուբևը կարևորել է նաև Ռոստովի հայ համայնքի ակտիվ գործունեությունն ու ներգրավվածությունը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել