Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովը

Հոկտեմբեր 14,2016 18:20

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովի պաշտոնական բացմանը: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից:

2011թ-ից պարբերաբար անցկացվող միջտարածաշրջանային համաժողովները նպաստում են Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության խորացմանը և խնդիր ունեն նպաստել երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով առկա  փոխգործակցության մեծ   ներուժի բացահայտմանը, միջտարածաշրջանային մակարդակով գործակցության նոր ուղղությունների նախանշմանը, նոր կապերի հաստատմանը:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ են հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: ՀՀ Նախագահի ուղերձն ընթերցել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՌԴ Նախագահի ուղերձը` ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, Մաքսիմ Սոկոլովը, Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը:

12639_am_2

Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի ներկայությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը ստորագրել են ՀՀ կառավարության և Ռոստովի նահանգի միջև  առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության համաձայնագիր:  Գեղարքունիքի մարզի և Օմսկի նահանգի կառավարության միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական ոլորտներում համագործակցության համաձայնագիր, որը ստորագրել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և Օմսկի նահանգապետ Վիկտոր Նազարովը:

Ստորագրվել են հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ փաստաթղթեր ևս:

Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը ներկա է գտնվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստին, որի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օրլովը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Օմսկի նահանգապետ  Վիկտոր Նազարովը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել  կլոր սեղան քննարկումներ «Ռուսաստանի և Հայաստանի ռեգիոնների տնտեսական զարգացումը որպես երկկողմ համագործակցության ամրապնդման հիմք», «Զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացումը որպես համագործակցության հեռանկարային ուղղություն», «Հայ-ռուսական համագործակցության զարգացումը ինովացիոն և գիտատեխնիկական ոլորտում», «Երկկողմ համագործակցության ամրապնդում հումանիտար ոլորտում» թեմաներով:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31