Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկությունները, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման հարցում Սերժ Սարգսյանը խորհրդակցել է Վլադիմիր Պուտինի հետ:
«Ո՛չ, դա այդպես չէ: Դա կատարյալ անհեթեթություն է»,- ասել է նա լրագրողներին:
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահը որևէ կերպ չի ազդում Հայաստանի ներքին քաղաքականության վրա:
«Դուք գիտեք, որ Ռուսաստանը շատ զգույշ է վերաբերվում այն հարցին, որ ոչ մեկ չմիջամտի մեր ներքին գործերին: Բայց, միաժամանակ, Ռուսաստանը շատ ճշգրիտ է մոտենում այն հարցին, որպեսզի չանի մի բան, որը կարող է մեկնաբանվել որպես միջամտություն այլ երկրների ներքին գործերին, և հատկապես, երբ խոսքը մեր մոտ գործընկերների մասին է, ինչպիսին Հայաստանն է»,- ասել է Պեսկովը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, նախքան վարչապետի պաշտոնին անցնելը Կարեն Կարապետյանը զբաղեցնում էր «Գազպրոմ էներգահոլդինգ» ընկերության միջազգային նախագծերի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։ Այդ նշանակումից հետո մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ նա Ռուսաստանի դրածոն է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ