ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան: ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Նոնա Ավետիսյանի եւ «Շեդեվր» պատկերասրահի հիմնադիր Սարգիս Գրիգորյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Բարձր արվեստ» կերպարվեստ կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Անկախություն» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին:
Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են դասական եւ ժամանակակից հեղինակների 100-ից ավելի ստեղծագործություններ: Նկարներից բացի գործում են նաեւ գրաֆիկական աշխատանքների եւ քանդակների սրահներ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ