Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղաղ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով տարածաշրջանում բնականոն տնտեսական համագործակցությունը, չափազանց կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանն ու Թուրքիան «որոշեն վերադառնալ իրենց պայմանավորվածություններին» առանց ԼՂ նախապայմանի, ապա իրենք «միայն ուրախ կլինեն»:
«Բայց մենք այնպիսի զգացողություն ունենք, որ Ղարաբաղյան կարգավորման մեջ առաջընթացը առանցքային կլինի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ